
Մայիսյան 16-րդ հավաք․Մայիսյան նախագծեր
Ուսումնական տրանսպորտի երթուղիներ
Շաբաթվա երգեր՝ Տաթև Մանվելյանի բլոգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալ Արևելյիրան դպրոց-պարտեզ
Արևելյան դպրոցի 5-6 տարեկան սովորողներն այս անգամ ճամփորդել են դեպի Աշտարակ՝ Համբարձման ծեսը նշելու։ Սովորողների հետ նախապես զրույց-քննարկում ենք ունեցել Աշտարակի մասին,միասին ուսումնասիրել քարտեզը, խոսել անվտանգության կանոնների մասին։ Իսկ հետ սովորղները ներկայացրել են իրենց ճամփորդական պայուսակը։ Եվ ահա մայիսի 13, մենք արդեն Աշտարակում ենք։ Սկզբում 7 աղբյուրից ջուր հավաքեցինք, հետո ծաղկահավաք։ Սովորողների հետ երգելով սկսեցինք հավաքած ծաղիկներից հյուսել պսակներ։ Մի փոքր հանգստանալուց հետո քայլքով սկսեցինք մեր գովքը։ Իսկ վերջում՝ բարձունքի հաղթահարում, դեպի Սուրբ Կարմրավոր եկեղեցի։
Ծաղկահավաք
Գովք․Համբարձման ծես
Բարձունքի հաղթահարում․դեպի Սուրբ Կարմրավոր եկեղեցի
Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ քայլքով գնացինք դեպի Ագարակ։
Այնտեղ մի լավ զբոսնեցինք, ծանոթացանք` Ագարակում ապրող կենդանիների հետ, երգեցինք և արտասանեցինք։ Որից հետո վերադարձանք Արևելյան դպրոց։
«Իմ գեղեցիկ այգին» նախագծի շրջանակներում Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները իրենց դպրոցի բակում ստեղծեցին բանջարանոց։ Եվ իրենց փոքրիկ ձեռքերով էլ տնկեցին համեղ բանջարեղեններ։
Այսօր Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում երկարացված օրվա կազմակերպիչների երկրորդ սեմինար-պարապմունք էր։ Այս անգամ` Ալիսա Գևորգյանը մեզ Ծանոթացրեց, ներկելու տեխնիկայի հետ։ Թե ինչպես պետք է ընտրենք ճիշտ գույները կավը ներկրելու համար։
Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները և Արուսյակ Մաթևոսյանը միասին տնկեցին մեր իսկ ձեռքով աճեցրած բանջարեղենները։
Համագործակցելով`Արյուսակ Մաթևոսյանի հետ ստեղծեցինք մեր բակում գեղեցիկ Բանջարանոց։ Այս նախագիծը շարունակական է։
Քշում ենք ինքնագլոր. Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Մայիսյան 16-րդ հավաք․Մայիսյան նախագծեր
Ուսումնական տրանսպորտի երթուղիներ
Շաբաթվա երգեր՝ Տաթև Մանվելյանի բլոգ
Շաբաթվա նախագծերը՝
03․05․2021թ․
04․05․2021թ․
15։30-Ծնողը` կրթական գործի կազմակերպիչ
05․05․2021թ․
06․05․2021թ․
07․05․2021թ․