Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

 Մարզական խաղեր

Օրը՝ 11․08․2021

Ժամը՝  14:30 — 15:30

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի բակ

Մասնակիցները՝ Տարատարիք ճամբարականներ

Պատասխանատուններ` Ալինա Մարզումանյան, Գոհար Հովհաննիսյան

Ծրագրում՝

Խաղ 1՝

Խաղի ժամանակ սովորողները կանգնում են մեկ գծով։ Առաջին երեխան վերցնում է զամբյուղում դրած խնձորը, փոխանցում մյուսին, հետո նորից է վերցնում, նորից փոխանցում։ Այնքան ժամանակ են խաղում, որ զամբյուղի խնձորները վերջանում են։

Խաղ 2՝

Մասնակիցները բաժանվում են զույգերի: Զույգերից մեկը փակ աչքերով  փորձում է խնձոր (կամ ուրիշ միրգ) կերակրել դիմացը կանգնած ընկերոջը։

Խաղ 3՝

Սովորողները կանգնում են շարքով, հերթով մոտենում են տուփում դրված կոնֆետներին,  մեկական կոնֆետ վերցնում, ուտում։ Խաղում են այնքան, մինչև կոնֆետները կվերջանան։

Խաղ՝ 4

Խումբը բաժանվում է  2 թիմի: Երկու թիմերին տրվում են  բաժակներ,իսկ լողավազանից  3-5 մետր հեռավորության վրա դրվում են դույլեր: Սովորողները բաժակներով լողավազանից ջուր են վերցնում և վազելով տանում, լցնում դույլի մեջ: Այն թիմը, որն ավելի շուտ կլցնի դույլը, կճանաչվի հաղթող:

Լող, լողափնյա խաղեր

Անցկացման վայրը՝  Արևելյան դպրոց-պարտեզ, բաց լողափ

Ծրագրում`

  • լողափնյա խաղեր
  • լողափնյա մարմնամարզություն
  • ցնցուղ, լող
  • լողալու հմտությունների ցուցադրում

Նախապատրաստական փուլ՝ Անդրադառնալ ճամփորդական կանոններին, մշակել ու նկարահանել տեսանյութ «Երթևեկության կանոնները» վերնագրով, ուսումնասիրել քարտեզը: 

Լողափնյա խաղեր՝

Խաղ 1

Սովորողներն իրենց հետ բերում են ջրային հրացաններ, որոնց մեջ կլցնեն գունավոր ներկեր և ջուր: Այնուհետև նշան բռնելով՝ կփորձեն գունավորել պատին փակցված սպիտակ թղթերը:

Խաղ 2

Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը  դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 3

Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը  և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։