Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ, բաց լողափ
Ծրագրում`
- լողափնյա խաղեր
- լողափնյա մարմնամարզություն
- ցնցուղ, լող
- լողալու հմտությունների ցուցադրում
Նախապատրաստական փուլ՝ Անդրադառնալ ճամփորդական կանոններին, մշակել ու նկարահանել տեսանյութ «Երթևեկության կանոնները» վերնագրով, ուսումնասիրել քարտեզը:
Լողափնյա խաղեր՝
Խաղ 1
Սովորողներն իրենց հետ բերում են ջրային հրացաններ, որոնց մեջ կլցնեն գունավոր ներկեր և ջուր: Այնուհետև նշան բռնելով՝ կփորձեն գունավորել պատին փակցված սպիտակ թղթերը:
Խաղ 2
Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:
Խաղ 3
Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։