
Օրը՝ 11․08․2021
Ժամը՝ 14:30 — 15:30
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի բակ
Մասնակիցները՝ Տարատարիք ճամբարականներ
Պատասխանատուններ` Ալինա Մարզումանյան, Գոհար Հովհաննիսյան
Ծրագրում՝
Խաղ 1՝
Խաղի ժամանակ սովորողները կանգնում են մեկ գծով։ Առաջին երեխան վերցնում է զամբյուղում դրած խնձորը, փոխանցում մյուսին, հետո նորից է վերցնում, նորից փոխանցում։ Այնքան ժամանակ են խաղում, որ զամբյուղի խնձորները վերջանում են։
Խաղ 2՝
Մասնակիցները բաժանվում են զույգերի: Զույգերից մեկը փակ աչքերով փորձում է խնձոր (կամ ուրիշ միրգ) կերակրել դիմացը կանգնած ընկերոջը։
Խաղ 3՝
Սովորողները կանգնում են շարքով, հերթով մոտենում են տուփում դրված կոնֆետներին, մեկական կոնֆետ վերցնում, ուտում։ Խաղում են այնքան, մինչև կոնֆետները կվերջանան։
Խաղ՝ 4
Խումբը բաժանվում է 2 թիմի: Երկու թիմերին տրվում են բաժակներ,իսկ լողավազանից 3-5 մետր հեռավորության վրա դրվում են դույլեր: Սովորողները բաժակներով լողավազանից ջուր են վերցնում և վազելով տանում, լցնում դույլի մեջ: Այն թիմը, որն ավելի շուտ կլցնի դույլը, կճանաչվի հաղթող: