Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ճամփորդություն` Թումանյանի անվան զբոսայգի 

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի (նաև հայտնի է որպես Թումանյան այգի, ժողովրդական լեզվում երբեմն կոչվում է Թումոյի այգի): Այգին, որ կոչվել է հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով, բացվել է 1970 թվականին՝ նրա ծննդյան հարյուրամյակի առթիվ։

Օրը՝ 13 .08.2021

Ժամը՝ 10։15-13։00

Մեկնում դպրոցից՝ 11։00

Վերադարձ՝ 14։30

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի տարատարիք ճամբարականներ

Պատասխանատուներ՝ ,Ալինա Մարզումանյան, Գոհար Հովհաննիսյան

Վարորդ՝  Հենրիկ Թուրվանդյան  (հեռ.՝ 094 42 52 51)

Անցկացման վայրը՝ Թումանյանի զբոսայգի, հասցե՝ 13 Հալաբյան փողոց

Նպատակը՝ Ջրցողոցի, մարզառոդարիական խաղերի կազմակերպում,

Խնդիրները՝

  • մարզվելու հմտությունների ներկայացում
  • քայլքի, վազքի կարողությունների ցուցադրում.
  • շարժախաղերի ժամանակ արագ կողմնորոշվելու հմտությունների զարգացում
  • Հանդուրժողականության, համերաշխության դրսևորումը թիմային խաղերի ընթացքում:

Անհրաժեշտ մարզագույք՝  կանգնակներ, օղակներ, պարաններ, գնդակ։

Հիգիենայի կանոնների պահպանում — Յուրաքանչյուր սովորող իր հետ ունենում է խոնավ և չոր անձեռոցիկ, իսկ պատասխանտուները՝ սպիրտային հիմքով ախտահանող միջոց:

Նախապատրաստական փուլ՝ Անդրադառնալ ճամփորդական կանոններին, մշակել ու նկարահանել տեսանյութ «Երթևեկության կանոնները» վերնագրով, ուսումնասիրել քարտեզը: 

Ռոդարիական խաղերի փաթեթ

Խաղ 1․ «Գլորի՛ր ու վազի՛ր» Երկու սովորող ինքնագլորներով հասնում են կանգնակի մոտ, թողնում ինքնագլորը, զամբյուղից վերցնում երկու փոքր գնդակ , վազքով տանում և ամրացնում են ծառին ամրացրածինքնակպչուն ժապավենով օղակին։

Անհրաժեշտ պարագաներ՝ Լողազգեստ, արևային գլխարկ, արևապաշտպան քսուկ։

Խաղ 2․ «Թարս փուչիկը»․ Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:

Անհրաժեշտ պարագաներ՝ գնդակներ, օղակներ։

Խաղ 3․ «Պահի՛ր գնդակը»․ Մասնակիցները պառկում են շրջանաձև, ոտքերով փորձում են մեծ գնդակը առանց գետնին գցելու իրար փոխանցել:

Անհրաժեշտ պարագաներ՝ գնդակներ։

Արդյունքը կամփոփվի դասարանական բլոգներում , ենթակայքում։

Մասնակիցներ՝ Տարատարիք Ճամբարականներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: