Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ամառային լողափնյա ճամբար. Օգոստոսի 9-13 ամփոփում

Արևելյան դպրոցի ճամբարականները ամփոփում են իրենց շաբաթը։

Ճամբարականների ցուցակ

Աշխատանքային նախագիծ՝

Ամառային լողափնյա ճամբար. Օր 1-ին

Ամառային լողափնյա ճամբար. Օր 2-րդ

Ամառային լողափնյա ճամբար. Օր 3-րդ

Ամառային լողափնյա ճամբար. Օր 4-րդ

Ամառային լողափնյա ճամբար. Օր 5-րդ

Ուսումնական ճամփորդություն՝

Ճամփորդություն` Թումանյանի անվան զբոսայգի

Օգնական Գոհար Հովաննիսյան`

Ամառային ուրախ բաց ճամբար. Օր 1

Ամառային ճամբար.Օր երկրորդ

Ամառային ուրախ֊բաց ճամբար .Օր 3֊րդ

Ամառային բացօթյա ճամբար.Օր 5֊րդ

Ճամբարականների ցուցակ

Այս շաբաթվա հաճախած ճամբարականների ցուցակը

Սեբաստացի`

  1. Ռաֆայելյան Լիլի
  2. Գալստյան Արամ
  3. Պետրոսյան Դավիթ
  4. Պետրոսյան Ալիկ
  5. Ազիզյան Մարի
  6. Յուրմուզյան Վահագ
  7. Գրիգորյան Արիս
  8. Գրիգորյան Արինա
  9. Շահինյան Ռոբերտ
  10. Մանուկյան Սերգեյ
  11. Ղազարյան Նարե
  12. Ղազարյան Էլեն
  13. Գաբրիելյան Նորո
  14. Գաբրիելյան Էմիլի
  15. Սարգսյան Մարտա
  16. Հակոբյան Միլենա

Այլ դպրոցի երեխաներ`

  1. Պետրոսյան Մարատ
  2. Պետրոսյան Ալբերտ
  3. Խաչատրյան Ալեք
  4. Կարապետյան Ավետ
  5. Փաշայան Մերի
  6. Մանուկյան Դավիթ
  7. Սարգսյան Մարտին
  8. Համբարձումյան Մաքս

ՈՒսուցչուհու երեխաներ`

  1. Հակոբյան Միլենա
  2. Հակոբյան Թագուհի
  3. Գաբրիելյան Նորո
  4. Գաբրիելյան Էմիլի
  5. Մաթևոսյան Արեն
  6. Մայիլյան Մհեր

Ամառային լողափնյա ճամբար. Օր 5-րդ

Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո նախաճաշեցինք և գնացինք ճամփորդության դեպի` Թումանյանի զբոսայգի։

Մի լավ մարզվեցինք, խաղացինք ռոդարիական մարզական խաղեր, ընդմիջում արեցինք։

Գնալու որոշումը ստացվեց այնքան հապճեպ ու չնախատեսված, ինչքան, օրինակ, թրջվելու որոշումն էր կայանում, երբ սովորողներից մեկի թեթև ձեռքով հայտնվում ես ջրով լի միջավայրում: Սկզբում ինչ-որ անսովոր խուճապի մեջ ես, հետո զգում ես, որ արժեր թրջվել, հովացար: Գուցե տարօրինակ համեմատություն արեցի, բայց իսկապես նման զգացողություն էր մոտս: Պատճառը երևի այն էր, որ սեբաստացիների ճամբարային առօրյայն ուրիշ է: Իրականում, որոշմանս ճիշտ ու տեղին լինելը հասկացա հենց էն պահին, երբ շոգից տանջվելու փոխարեն մի լավ ջրվեցինք ու հովացանք: Որոշմանս ճշմարտացիության երկրորդ փաստարկը թիմային խաղերն էին, որոնց ընթացքում, կարողացանք համախմբվել ու թիմային աշխատանքի միջոցով էնպես խաղալ, որ մեր իսկ խաղացածից գերագույն հաճույք ստացանք։

«Սեբաստացիայան» ճամբարը վերջին շրջանի կյանքիս լավագույն բացահայտումներից էր։ Ճամբարականների հետ իրար խոստացան էլի հանդիպել այստեղ և անպայման հավաքվել՝ նոր արկածներ գտնելու հավես ակնկալիքով:

Ամառային լողափնյա ճամբար. Օր 4-րդ

Օրը սկսեցինք ինչպես միշտ առավոտյան բացօթյա պարապմունքով։ Ընկեր Տաթև մեզ նոր երգ սովորեցրեց։

Քանի որ երեկ ուժեղ քամին ամբողջ ծառերը վնասել էր, և ճյուղերը թափվել էին Արևելյան լանջերին, Ճամբարականներս անցանք գործի, չէ որ մենք սեբաստացիներս շատ կարևոր տեղ ենք տալիս միջավայրի խնամքին, տիկին Զոյաի հետ միասին հավաքեցինք և մաքրեցինք մեր միջավայրը։ Դարձնելով այն ավելի մաքուր և գեղեցիկ։

Ոմանք լողացին, Հեծանիվ քշեցին, խաղացինք սեղանի խաղեր

Լողացինք, որից հետո պատրաստեցինք շա՜տ համեղ և երեխաների կողմից անչափ սիրված ուտեստը` պիցա։ Նրանք այնքա՜ն գեղեցիկ և սիրով կտրատեցին և ձևավորվեցին պիցան, որ անհնար էր չուտել։

Ինչպես միշտ օրը ավարտեցինք շա՜տ հետաքրքիր և բովանդակալից։

Ամառային լողափնյա ճամբար. Օր 3-րդ

Այսօր մեր բացօթյա պարապմունքին մեզ էր միացել Աշոտ Բլեյանը քոլեջի ուսանողների հետ։ Որից հետո ընկեր Տաթևը Ճամբարականների հետ երգուսուցում անցկարեց։

Կատարեցինք շրջայց Արևելյան լանջերով, ջրեցինք ծաղիկները։

Որից հետո քայլքով գնացինք դեպի խաղահրապարակ ֆուտբոլ խաղալու։ Մի լավ վազեցինք, մարզվեցինք և լավ լիցքերով վերադարձանք։

Լողացինք, իսկ այն երեխաները, որոնք չէին լողում, կատարեցին Տեխնոլոգիական աշխատանք։

Իսկ վերջում շատ համեղ թխվածքաբլիթ պատրաստեցինք և համտեսեցինք։

Այ՛ այսպիսին է սեբաստացու օրը ամառային լողափնյա ճամբարում։ Մարզական, ստեղծագործական և համեղ։

Ուսումնական Ագարակ

Այսօր Արևելյան դպրոցի տարատարիք Ճամբարականների հետ, միասին քայլքով գնացինք դեպի Ուսումնական Ագարակ։

Մեզ հետ վերցրել էինք սնունդ, որպիսի կերակրենք կենդանիներին։

Ագարակում մեզ դիմաորեցին` ընկեր Արտակը և ընկեր Սոնան։ Ծանոթացանկ ձիերի հետ, խնամեցինք, կերակրեցինք։ Ծանոթացանք ձիավարության կանոնների հետ, որից հետո մեծ սիրով և ուրախությամբ ձիավարեցինք։ Իսկ վերջում կատարեցինք շրջայց Ագարակում։

Ֆոտոշարք`

Ամառային լողափնյա ճամբար. Օր 2-րդ

Օրը ինչպես միշտ սկսեցինք առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունքով, ընկեր Տաթևի շվիի հնչյունների ներքո։

Միջավայրի խնամքից և Նախաճաշելուց հետո, քայլքով գնացինք դեպի Ուսումնական Ագարակ։

Հղումը այստեղ

Վերադառնալուց հետո, լողացինք, ճաշեցինք և դիտեցինք մուլտֆիլմ։

Վերջում խաղացինք բակային խաղեր։

Ամառային լողափնյա ճամբար. Օր 1-ին

Ճամբարականների հետ օրը սկսեցինք իրար հետ ծանոթանալով։

Ծանոթանալուց հետո, բոլորս միասին առավոտյան բացօթյա պարապմունք ունեցանք ընկեր Տաթևի հետ, մի լավ մարզվեցինք, երգեցինք և պարեցինք։

Տեսանյութը այստեղ`

Որից հետո Ճամբարականների հետ կատարեցինք շրջայց Արևելյան լանջերով, իրականացրեցինք միջավայրի խնամք, մաքրեցինք աղբը, ջրեցինք Արևելյան դպրոցի ծաղիկները։

Շրջայցից և Նախաճաշելուց հետո, ճամբարականների հետ քայլքով գնացինք դեպի մայր դպրոցի մեծ մարզադահլիճ, այնտեղ կատարեցինք գլուխկնոծի, մարզվեցինք, խաղացինք մարզական խաղեր։

Տես այստեղ`

Օրվա երկրորդ կեսին, լողացինք, համտեսեցինք սառը և համեղ ձմերուկ։

Իսկ վերջում խաղացինք սեղանի խաղեր։ Շատ հագեցած և բովանդակալից օր ունեցանք։

Ճամփորդություն` Թումանյանի անվան զբոսայգի 

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի (նաև հայտնի է որպես Թումանյան այգի, ժողովրդական լեզվում երբեմն կոչվում է Թումոյի այգի): Այգին, որ կոչվել է հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով, բացվել է 1970 թվականին՝ նրա ծննդյան հարյուրամյակի առթիվ։

Օրը՝ 13 .08.2021

Ժամը՝ 10։15-13։00

Մեկնում դպրոցից՝ 11։00

Վերադարձ՝ 14։30

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի տարատարիք ճամբարականներ

Պատասխանատուներ՝ ,Ալինա Մարզումանյան, Գոհար Հովհաննիսյան

Վարորդ՝  Հենրիկ Թուրվանդյան  (հեռ.՝ 094 42 52 51)

Անցկացման վայրը՝ Թումանյանի զբոսայգի, հասցե՝ 13 Հալաբյան փողոց

Նպատակը՝ Ջրցողոցի, մարզառոդարիական խաղերի կազմակերպում,

Խնդիրները՝

  • մարզվելու հմտությունների ներկայացում
  • քայլքի, վազքի կարողությունների ցուցադրում.
  • շարժախաղերի ժամանակ արագ կողմնորոշվելու հմտությունների զարգացում
  • Հանդուրժողականության, համերաշխության դրսևորումը թիմային խաղերի ընթացքում:

Անհրաժեշտ մարզագույք՝  կանգնակներ, օղակներ, պարաններ, գնդակ։

Հիգիենայի կանոնների պահպանում — Յուրաքանչյուր սովորող իր հետ ունենում է խոնավ և չոր անձեռոցիկ, իսկ պատասխանտուները՝ սպիրտային հիմքով ախտահանող միջոց:

Նախապատրաստական փուլ՝ Անդրադառնալ ճամփորդական կանոններին, մշակել ու նկարահանել տեսանյութ «Երթևեկության կանոնները» վերնագրով, ուսումնասիրել քարտեզը: 

Ռոդարիական խաղերի փաթեթ

Խաղ 1․ «Գլորի՛ր ու վազի՛ր» Երկու սովորող ինքնագլորներով հասնում են կանգնակի մոտ, թողնում ինքնագլորը, զամբյուղից վերցնում երկու փոքր գնդակ , վազքով տանում և ամրացնում են ծառին ամրացրածինքնակպչուն ժապավենով օղակին։

Անհրաժեշտ պարագաներ՝ Լողազգեստ, արևային գլխարկ, արևապաշտպան քսուկ։

Խաղ 2․ «Թարս փուչիկը»․ Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:

Անհրաժեշտ պարագաներ՝ գնդակներ, օղակներ։

Խաղ 3․ «Պահի՛ր գնդակը»․ Մասնակիցները պառկում են շրջանաձև, ոտքերով փորձում են մեծ գնդակը առանց գետնին գցելու իրար փոխանցել:

Անհրաժեշտ պարագաներ՝ գնդակներ։

Արդյունքը կամփոփվի դասարանական բլոգներում , ենթակայքում։

Մասնակիցներ՝ Տարատարիք Ճամբարականներ

Իմ ուսումնական Ագարակը նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ուսումնական Ագարակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի տարատարիք ճամբարականներ

Նախագծի պատասխանատու՝ Ալինա Մարզումանյան, Գոհար Հովհաննիսյան

Համագործակցում՝ Էդմոն Փաշինյան

Նպատակ և խնդիրները՝

  • Այցելել Ագարակ
  • Նպաստել  հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ
  • Գործնականում տեսնել, թե յուրաքանչյուր կենդանի ինչպիսի խնամք և կենսական պայմաններ է պահանջում:
  • Հաղթահարել իրենց վախերը կենդանիների նկատմամբ
  • Սովորողները հնարավորություն են ունենում ծանոթանալ և շփվել կենդանիների հետ:
  • Տարբերակել և անվանական ճանաչել կենդանիներին:
  • Փորձել տեղեկություններ հավաքել կենդանու ցեղատեսակի, խնամքի և այլնի մասին: Քննարկումը տեղափոխել դասարան, ընտանիք:

Ընթացքը՝

  • Քայլք դեպի ագարակ
  • Սովորում ենք ձիավարության անվտանգության կանոնները
  • Սովորողները  անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին
  • Սովորում ենք ձիավարել

Արդյունքները՝

Հաճախակի լուսաբանել և պատմել ագարակում ապրող կենդանիների  մասին:

Ագարակից ֆոտոշարեր թողարկել, ռադիոլուր պատրաստել Ագարակի մասին։

Թողարկել բլոգում;