Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ամառային լողափնյա ճամբար. Օգոստոսի 9-13

Դպրոց՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Հասցե՝ Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 47/1

Ջոկատավար՝ Ալինա Մարզումանյան

Օգնական` Գոհար Հովաննիսյան

Էլեկտրոնային հասցե՝ alina.marzumanyan@mskh.am

հեռ.՝ 077398084

Ճամբարային օրերին անհրաժեշտ պարագաներ`

  • Ճամբարականի ուսապարկ
  • Պաշտպանիչ միջոցներ՝ ալկոգել, դիմակ, ձեռնոց
  • Արևապաշտպան գլխարկ
  • Լողի պարագաներ՝ լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց
  • Ջրի շիշ`անհատական օգտագործման համար
  • Սեղանի զարգացնող խաղեր

Ճամբարային գործունեություններ`

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Լող, լողափնյա խաղեր
  • Բացօթյա ընթերցանություն, մուլտֆիլմերի դիտում, քննարկում
  • Շրջակա միջավայրի խնամք
  • Տեխնոլոգիա
  • Շախմատ
  • Պարտիզապուրակային  և բարեկարգման աշխատանքներ կրթական պարտեզում
  • Տրամաբնական և ազգային-բակային խաղեր
  • Մարմնամարզություն
  • Հեծանվավարություն
  • Սեղանի թենիս
  • Երաժշտական խաղեր և պարային ֆլեշմոբեր
  • Այլ

Լողափային-բաց-փառատոնային ճամբարների կազմակերպման մասին

Լողավազանի կազմակերպման և շահագործման կարգ

Ճաշացանկ 09.08-13.08

Լողավազանի կազմակերպման և շահագործման կարգ

Երկուշաբթի, օգոստոսի 9

09:00 — 09:30 — Ճամբարականների ընդունում, ծանոթացում, հաշվառում

09:30 — 10։00 Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք

10։00-10։30 — Միջավայրի խնամք

10:30 11։00— Նախաճաշ

11:30- 12:30 — Լող, լողափնյա խաղեր

11:30-1:30 — Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց

14:00-14:30  — Ազգային խաղեր

13:50-14:00 — ճաշ

14:30 — 16:00 –Հեծանվավարություն

16:00 — 17:00 — Բակային խաղեր, օրվա ամփոփում

Երեքշաբթի, օգոստոսի 10

09:00- 09:30՝ Ճամբարականների ընդունում, հաշվառում

09։30 — 10։00 Ճամբարականների ընդհանուր պարապունք

10։00 — 10:30՝ Միջավայրի խնամք

10:30 — 11:00՝ Խոհանոցային գործունեություն, Բալով պատրաստում ենք շատ համեղ և փափուկ թխվածքաբլիթ

11:00 — 11:30՝ նախաճաշ

11:30 -13:00՝ Սեղանի խաղեր, լող

13:30-14:00՝ ընթերցանություն

14:00-14:30՝ճաշ

14:30 -15:30 — Քայլք դեպի` Ուսումնական ագարակ

15:00 — 16:00՝ Մուլտֆիլմի դիտում

16:00 — 17:00՝ Բակային խաղեր, օրվա ամփոփում

Չորեքշաբթի, օգոստոսի 11

09:00 — 09:30՝ Ճամբարականների ընդունում, հաշվառում

09։30 — 10:00՝ Ճամբարականների ընդհանուր պարապունք

10:00 — 10:30՝ Միջավայրի խնամք

10:30- 11:00՝ սեղանի խաղեր, շախմատ, Դոմինո, լոտո

11:00 — 11․30՝ Նախաճաշ

11:30 -12:30՝ Տեխնոլոգիական աշխատանք

12:30-13:30 ՝ Ընթերցանություն`

Ջանի ՌոդարիՀեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

13:30-14:00՝ Ճաշ

14:00 -14:30՝ լող

14:30 — 15:30՝ Մարզական խաղեր

15:30 — 16:00՝ Նկարչական պլեներ

16:00 — 17:00՝  օրվա ամփոփում

Հինգշաբթի, օգոստոսի 12

09:00-09:30՝ Ճամբարականների ընդունում, հաշվառում

09։30-10:30՝ Ճամբարականների ընդհանուր պարապունք

10:30 -11:00՝ Միջավայրի խնամք

11:00 — Նախաճաշ

11.30- Ճամփորդություն` Թումոյի այգի

15:30 — 16:00՝ Ճաշ

16.00-16.30 օրվա ամփոփում

Ուրբաթ, օգոստոսի 13

09:00 — 09:30՝ Ճամբարականների ընդունում, հաշվառում

09։30 — 10:00՝ Ճամբարականների ընդհանուր պարապունք

10:00 — 10:30՝ Միջավայրի խնամք

10:30 — 11:00՝  Այցելություն` Բույսերի լաբարատորիա

11:00 — 11 :30՝ Նախաճաշ

11:30 -12:30՝ Հեծանիվավարություն

12:30 -13:30՝ Համեղ խոհանոց

13:30 — 14:00՝ Ճաշ

14:00 — 15:00՝ Մեդիաուրբաթ

15:30 — 16:30՝ Մուլտֆիլմի դիտում

16:30 — 17․00՝ Բակային խաղեր, օրվա ամփոփում

Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունք

Առավոտյան բացօթյա ընդհանուր պարապմունքը անցկացնում ենք` Արևելյան դպրոցի բակում։ Երգում , պարում և մարզվում ենք։

Միասնական ընթերցանություններ, ծննդյան շնորհավորանքներ:

Ծրագրում՝

Ազգային պարեր`

 «Բուլուլ»

«Թամզարա»

Երգեր`

Արև, Արև,

Կաքավիկ,

Սոնա յար,

Այլի հո~

Հե՛յ, իմ Նազան

Գնացեք տեսեք:

Տիկնիկների պատրաստում գուլպայով

Օրը՝  11.08.2021

Ժամը՝ 11:30 -12:30

Մասնակիցները՝ Տարատարիք ճամբարականներ

Նպատակը՝ տեխնոլոգիական կարողությունների ներկայացում

Խնդիրները՝

1. կիրառել յուրացրած աշխատանքային հմտությունները

  •  աշխատանքային գործիքները նախապատրաստել,
  • գործիքներից ճիշտ օգտվել,
  • աշխատանքի համար գործիքներ ընտրել

2. Ցուցադրված նմուշին հետևելով՝ պատրաստել տիկնիկներ գուլպայով

3. Ստացված տիկնիկները ձևավորել՝ ըստ ցանկության

5. Բեմադրել` տիկնիկային թատրոն

Անհրաժեշտ պարագաները՝ մկրատ, կտոր, կոճակներ, ասեղ, թել, զուգագուլպա, սոսինձ, հաստ ստվարաթուղթ

Ընթացքը՝

  • Արկղից ընտրել այն նյութերը, որոնք իրենց անհրաժեշտ են տիկնիկ պատրաստելու համար։
  • Հետևելով դասվարի, դասվարի օգնականի հրահանգներին՝ պատրաստել տիկնիկներ։
  • Տիկնիկներին գովերգել, խաղացնել։

Պատրաստում ենք համեղ պիցցա

ԱՐԱԳ ՊԻՑՑԱ

Մանր կտրատած հավի կրծքամիսը  3-4 րոպե տապակել ուժեղ կրակի վրա: Կտրատել լոլիկը, պղպեղը, մարինացված վարունգը, սոխը, ձիթապտուղները: Խմորը դնել տապակին, քսել կեչուպ, վրան շաղ տալ սոխը, սունկը, հավի միսը, ձիթապտուղներն ու վարունգը: Վերջում տեղադրել լոլիկն ու քաղցր պղպեղը: Եփել ջեռոցում 180 աստիճանի պայմաններում 10-12 րոպե: Այնուհետև հանել, պիցցայի վրա քերած պանիր շաղ տալ, ևս 5 րոպե դնել ջեռոցի մեջ:

Անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները`

հավի կրծքամիս  հավի կրծքամիս

լոլիկ  լոլիկ

պղպեղ  պղպեղ

կետչուպ  կետչուպ

շամպինիոն  շամպինիոն

ձեթ  ձեթ

ձիթապտուղ  ձիթապտուղ

մարինացված վարունգ  մարինացված վարունգ

սոխ  սոխ

 պանիր

խմորիչ  խմորիչ

Շրջակա միջավայրի խնամք

Վայրը`

Արևելյան լանջեր, բակ, շրջակա միջավայր։

Պատասխանատուններ` Ալինա Մարզումանյան, Գոհար Հովհաննիսյան

Նպատակը `

. Երեխաներին ծանոթացնել շրջակա միջավայրի մաքրության կարեւորության մասին:

. Սովորեցնել հարգել շրջակա միջավայրը: Նրանք իրավունք ունեն առողջ շրջակա միջավայր ունենալ։

. ինտեգրվել այդ գործում:

. Երեխանները կարողանան իրենց ստացած գիտելիքները պրակտիկորեն իրագործել:

. Երեխաններին կպարտավորեցնի լավագույն կերպով պահպանել միջավայրը, որտեղ ապրում են:

Ընթացքը`

Երեխաներին հետ միասին հավաքում ենք գետնին ընկած շշերը, աղբը, ընթացքում զրուցում ենք աղբը տեսակավորելու ճիշտ տարբերակների մասին, ինչպես նաև երկիր մոլորակի սահմանափակ ռեսուրսների ճիշտ օգտագործման  մասին:

Անհրաժեշտ իրերը`

Աղբի տոպրակներ

Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ

Խոնավ հիգիենիկ անձեռոցիկներ

Ջուր

Արդյունքների հրապարակում` բլոգում

 Մարզական խաղեր

Օրը՝ 11․08․2021

Ժամը՝  14:30 — 15:30

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի բակ

Մասնակիցները՝ Տարատարիք ճամբարականներ

Պատասխանատուններ` Ալինա Մարզումանյան, Գոհար Հովհաննիսյան

Ծրագրում՝

Խաղ 1՝

Խաղի ժամանակ սովորողները կանգնում են մեկ գծով։ Առաջին երեխան վերցնում է զամբյուղում դրած խնձորը, փոխանցում մյուսին, հետո նորից է վերցնում, նորից փոխանցում։ Այնքան ժամանակ են խաղում, որ զամբյուղի խնձորները վերջանում են։

Խաղ 2՝

Մասնակիցները բաժանվում են զույգերի: Զույգերից մեկը փակ աչքերով  փորձում է խնձոր (կամ ուրիշ միրգ) կերակրել դիմացը կանգնած ընկերոջը։

Խաղ 3՝

Սովորողները կանգնում են շարքով, հերթով մոտենում են տուփում դրված կոնֆետներին,  մեկական կոնֆետ վերցնում, ուտում։ Խաղում են այնքան, մինչև կոնֆետները կվերջանան։

Խաղ՝ 4

Խումբը բաժանվում է  2 թիմի: Երկու թիմերին տրվում են  բաժակներ,իսկ լողավազանից  3-5 մետր հեռավորության վրա դրվում են դույլեր: Սովորողները բաժակներով լողավազանից ջուր են վերցնում և վազելով տանում, լցնում դույլի մեջ: Այն թիմը, որն ավելի շուտ կլցնի դույլը, կճանաչվի հաղթող:

Լող, լողափնյա խաղեր

Անցկացման վայրը՝  Արևելյան դպրոց-պարտեզ, բաց լողափ

Ծրագրում`

  • լողափնյա խաղեր
  • լողափնյա մարմնամարզություն
  • ցնցուղ, լող
  • լողալու հմտությունների ցուցադրում

Նախապատրաստական փուլ՝ Անդրադառնալ ճամփորդական կանոններին, մշակել ու նկարահանել տեսանյութ «Երթևեկության կանոնները» վերնագրով, ուսումնասիրել քարտեզը: 

Լողափնյա խաղեր՝

Խաղ 1

Սովորողներն իրենց հետ բերում են ջրային հրացաններ, որոնց մեջ կլցնեն գունավոր ներկեր և ջուր: Այնուհետև նշան բռնելով՝ կփորձեն գունավորել պատին փակցված սպիտակ թղթերը:

Խաղ 2

Սովորողները բաժանվում են 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը  դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 3

Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը  և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։