
Հինգշաբթի օրերը սաների սիրելի օրերից է դարձել,քանի որ ամեն հինգշաբթի հագնում ենք մեր դասարանական շապիկները և զբաղվում ենք որևէ հետաքրքիր գործունեությամբ ։Այսօր մեզ մոտ հեծանիվներով և ինքնագլորներով մարզական ստուգատեսի օր էր։Արևելյան դպրոցի 5 տարեկանները իրենց մարզական ստուգատեսը անցկացրին դպրոցի հարակից մարզադաշտում։Մեզ հետ էին նաև մեր սիրելի ծնողներից՝ Քնարիկը (Հրաչյայի մայրիկը) և Տաթևը (Մանվելի մայրիկը)։