Օրը՝ 21.10.2021
Ժամը՝ 11.00-12.00
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց,5 տարեկանների խմբասենյակ
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատու՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Հագուստը՝ 5 տարեկանները ներկայանում են դասարանական գունավոր շապիկներ
Նպատակը՝
Սովորողների հետ պատրաստել ինքնաշեն խաղալիքներ: Խմբասենյակը վերածել ինքնաշեն խաղաստեղծ-խաղալիքաստեղծ արվեստանոցի:
Խնդիրները՝ զարգացնել սովորողների
- ստեղծագործական միտքը, երևակայությունը
- ինքնուրույն աշխատելու
- աշխատանքային հմտությունները (դասավորել, կառուցել, համադրել, սոսնձով աշխատել, մկրատով աշխատել )
- ինքնասպասարկման կարողությունները (պատրաստել աշխատանքային սեղանը, աշխատանքից հետո հավաքել իրերը, տեսակավորել, աղբը թափել)
- մանր մոտորիկան
- խմբով աշխատելու հմտությունները
Ընթացքը. Որպես օգտագործվող նյութ ընտրել ենք ստվարաթուղթը և փուչիկը։Կպատրաստենք զարգացնող ինքնաշեն խաղալիք ՝լաբիրինթ,որը կզարգացնի արագ կողմնորոշվելու կարողությունը և փափուկ փուչիկներ,որոնցով կաշխատեն վերին վերջույթները։
Ծնող՝ Անահիտ Պետրոսյան
Պլանավորվող աշխատանք՝ Կբաժանվենք երկու խմբի։Ամեն խումբ կպատրաստի մեկ ինքնաշեն խաղալիք։Սկզբում սովորողներին կպատմենք մեր անելիքների մասին,հետո ամեն խաղալիքից ցույց կտանք մեկ օրինակ և կփորձենք միասին պատրաստել։Կթվարկենք մեզ անհրաժեշտ պարագաները և կսկսենք աշխատել։Սաները կաշխատեն դասվարների և խորհրդատու տեխնոլոգ ծնողի հետ։
Անհրաժեշտ պարագաներ՝
- Հաստ ստվարաթուղթ
- անձեռոցիկի միջից դուրս եկած գլան
- Փոքր գնդակ
- Փուչիկ
- Ալյուր
- Մկրատ
- Սոսինձ