
Աշունը տարվա հիանալի և շատ զարմանալի ժամանակ է: Շուրջը դեղնած և կիսատ մնացած տերևներ են։ Այդ իսկ պատճառով, որոշեցինք գնալ բակ և զբոսնել։ Մաքուր օդում զբոսնելը այս եղանակին, մեր սաների ամենա սիրելի և հաճելի զբաղմունքներից մեկն է։ Մի լավ զբոսնեցինք, հավաքեցինք գույնզգույն տերևներ և ստացանք աշնան գեղեցիկ փունջ։