Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հոկտեմբերիկ» ստուգատես
Օրը՝ 28.10.2021
Ժամը՝
Անցկացման վայրը՝ Ընտանիքում
Մասնակիցները՝ արևելյան դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ
Նկարագրությունը՝
Դասվարը կամ դասվարի օգնականը նախապես սովորողների էլեկտրոնային հասցեներին ուղարկում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում սովորողներին արդեն ծանոթ հեքիաթների ցանկը: Յուրաքանչյուր սովորող մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ցանկից ընտրում է իր նախընտրելի հեքիաթը, ստեղծում հարմար միջավայր և սկսում պատմել հեքիաթը: Սովորողը կարող է փոխել հեքիաթի ավարտը, նոր ավարտ մտածել կամ համադրել 2 և ավելի հեքիաթներ: Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին կամ դասվարի օգնականին: Ժամը՝ 20:00-ից սկսվում է «Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբը: Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:
Հեքիաթներ
- Ծիտը
- Պոչատ աղվեսը
- Ճամփորդները
- Ուլիկը
Ընթացքը՝ Սովորողների էլեկտրոնային հասցեներին կուղարկվի հեքիաթների ցանկը։Սովորողներից յուրաքանչյուրը ցանկից կընտրի հեքիաթ ,իսկընտանիքի անդամներից որևէ մեկը կպատմի նախընտրած հեքիաթը։Ընթացքը կնկարահանվի և կփոխանցվի դասվարին կամ դասվարի օգնականին։Պատրաստի նյութերը կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում: