Ամփոփում ենք «Խաղողածես» ուսումնական նախագիծ
Արևելյան դպրոցի 5 տարեկանների հետ այցելեցինք խաղողի և գինու դպրոց։Կատարեցինք տեխնոլոգիական աշխատանքներ,ուսումնասիրեցինք խաղողի տեսակներն ու գույները։Խոշորացույցով զննեցինք խաղողը։Խմբասենյակը վերածեցինք խաղողի լաբորատորիայի և սկսեցինք ճզմել այնքան, մինչև դարձավ հյութ։ Պետք է սպասենք 4-5 օր, քամենք և համտեսենք մեր ձեռքով պատրաստած գինին։