Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Տեխնոլոգիա

Խաղողի ծեսին ընդառաջ այսօր պատրաստեցինք գունավոր թղթերով ապլիկացիա «խաղող» :  Սաները ընտրեցին մարմնագույն, սպիտակ և մանուշակագույն գույները։ Ընթացքում զրուցեցինք խաղողի գույնի, տեսակի և համի մասին։

Ինքնաշեն խաղալիք

Արևելյան դպրոցի 5 տարեկաների հետ, ամեն ուրբաթ թափոններից կպատրաստենք այլընտրանքային տեխնոլոգիական աշխատանքներ ։

Այս շաբաթ կպատրաստենք սեղանի զարգացնող ինքնաշեն խաղեր:

Տեսանյութը այստեղ` Ինքնաշեն խաղեր

Աշխատանքային նախագիծ 25.10.21-29.10.21

Շաբաթվա նախագծեր՝

Ազգային պարեր՝  Փափուրի

Շաբաթվա երգերը՝ 

Շաբաթվա բանաստեղծությունը՝

Շաբաթվա Ճաշացանկ

Читать «Աշխատանքային նախագիծ 25.10.21-29.10.21» далее

«Խաղողածես» ուսումնական նախագիծ

Օրը՝  հոկտեմբերի

Ժամը՝ 11:00-12:00

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Քոլեջ՝ գինու դպրոց

Մասնակիցներ` Արևելյան դպրոցի 5 տարեկաններ

Խորհրդատու մասնագետ՝ Արտակ Ռշտունի

Պատասխանատուներ՝  Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան

Читать ««Խաղողածես» ուսումնական նախագիծ» далее

«Իմ թաղարը» ուսումնական նախագիծ

Նախագծի տևողությունը՝  հոկտեմբերի 29- նոյեմբերի 30։ Հիմնականում երկու ամիս, սակայն խնամքը անընդհատ

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի  5 տարեկաններ

Պատասխանատուներ՝  Ալինա Մարզումանյան, Սաթեն Քարաջյան

Համագործակցություն ՝

Նպատակ և խնդիրներ

Читать ««Իմ թաղարը» ուսումնական նախագիծ» далее

Ալրանկարչություն

Այսօր սաների հետ, որոշեցինք աշնան տերևները նկարել այլընտրանքային տարբերակով։ Վերցրեցինք մաղ, ալյուր և տարբեր տերևներ։ Ալյուրը մաղեցինք տերևների վրա, և երբ հանեցինք տերևները ստացանք գեղեցիկ պատկերներ ։ Ւսկ վերջում Մարկը մեզ պատմեց իր աշխատանքի մասին։

Դիտարկում

Դիտարկցի Սեդա Վիրաբյանի բլոգը։ Լավ կողմերից են այն, որ նրա բլոգում բոլոր նյութերի վրա դրված են իրենց հղումները, բոլոր էջերում դրված էր շարունակել նշանը, որը ավելի հաճելի է դիտվում, ամեն ինչ շատ կոկիկ էր և տեսանելի, ինչպես նաև շատ հաճելի, որ   այն ինչ կարևոր էր նշված էր կարմիրով։
Ակնհայտ թերությունները չնկատեցի, իհարկե վրիպումներ լինում են, բայց դա էլ չգտա։ Ինձ ամեն ինչ դուր եկավ։ Ես մի քանի բան այստեղից հավանեցի և կաշխատեմ իմ բլոգում էլ այդպես դնեմ։

Աշնան զբոսանք

Աշունը տարվա հիանալի և շատ զարմանալի ժամանակ է: Շուրջը դեղնած և կիսատ մնացած տերևներ են։ Այդ իսկ պատճառով, որոշեցինք գնալ բակ և զբոսնել։ Մաքուր օդում զբոսնելը այս եղանակին, մեր սաների ամենա սիրելի և հաճելի զբաղմունքներից մեկն է։ Մի լավ զբոսնեցինք, հավաքեցինք գույնզգույն տերևներ և ստացանք աշնան գեղեցիկ փունջ։

Ինքնաշեն խաղ-խաղալիքի ստեղծում «Հոկտեմբերիկ»

Ինքնաշեն խաղ-խաղալիքի ստեղծում «Հոկտեմբերիկ»

Այսօր մեր «Հոկտեմբերիկ» ի երրորդ շաբաթն էր։Պետք է պատրաստեինք ինքնաշեն խաղ-խաղալիք։Որպես օգտագործվող նյութ ընտրել էինք հաստ ստվարաթուղթը և փուչիկը։Բաժանվեցինք երկու խմբի։Ամեն խումբ պատրաստեց մեկ ինքնաշեն խաղալիք։Սկզբում սովորողներին պատմեցինք մեր անելիքների մասին,հետո ամեն խաղալիքից ցույց տվեցինք մեկ օրինակ և փորձեցինք միասին պատրաստել։Այսօրվա մեր խորհրդատու ծնողը Աշոտի մայրիկ՝ Անահիտն էր։Արդյունքում խմբասենյակում ունեցանք երկու ինքնաշեն խաղալիք։

Բարի լու՜յս,ագարակ

Այսօր մեր Լավաշթխիկի օրն էր։Առավոտյան հագանք մեր դասարանական շապիկները և քայլքով գնացինք դեպի արևմուտք՝ լավաշ թխելու,ձիավարելու և ծանոթանալու ագարակի հրաշք միջավայրին։Ի՜նչ հավես էր…Ամենահամեղ և ամենաախորժելի լավաշն էլ մեզ համար թխեց մեր սիրելի տիկին Մարիետան։