Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Բնագիտական ստուգատես «Հոկտեմբերիկ»

Կրկին հինգշաբթի էր և մեր հերթական ստուգատեսյան օրը։Այս անգամ կատարեցինք բնագիտական փորձ։Սաները պետք է հետազոտեին մրգերը,բանջարեղենները, առանձնացնեին սերմը պտղամսից։Ստուգեցինք համի հոտի զգայարանները,փորձեցինք զարգացնել սաների տրամաբանական մտածողությունը և երևակայությունը՝ միաժամանակ ստեղծելով մեր ջերմոց լաբորատորիան։

Հոտավետ,բնական օճառներ

《Հարթակում ծնողն է》նախագծի շրջանակներում Արևելյան դպրոցի 5 տարեկանների հյուրն էր Նարե Մաթևոսյանի մայրիկ՝ Արուսյակ Մաթևոսյանը։Նա մեզ ցույց տվեց, թե ինչպես կարելի է պատրաստել օճառ առանց այլ հավելումների՝ այսինքն միայն բնական հումքից։Պատրաստեցինքօճառպները, իսկ վերջում սաներին սպասվում էր հետաքրքիր անակնկալ։Գիտե՞ք, օճառից զատ Արուսյակը սաներին նվիրեց նաև կրծքանշաններ։Ի՜նչ հավես էր,իրական տոն… Շնորհակալ ենք Արուսյակին մեր հրավերը չմերժելու,մեզ ժամանակ հատկացնելու համար։

Հարթակում ծնողն է

Օրը` 05․10․2021թ․

Ժամը` 10։00

Վայրը` Արևելյան դպրոց, 5 տարեկանների խմբասենյակ

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Հագուստ՝ դասարանական կարմիր շապիկներ

Թեման՝   «Հոտավետ,բնական օճառների»ստեղծում

Ծնող՝ Արուսյակ Մաթևոսյան 

Читать «Հարթակում ծնողն է» далее

Պզզան մեղուները

Այսօր պատրաստեցինք պզզան մեղուներ։ Մինչ այդ պատրաստեցինք մեզ անհրաժեշտ իրերը (գունավոր թուղթ, սոսինձ, մկրատ, պլաստիկատե ձվիկ) Պատրաստելու ընթացքում զրուցեցինք մեղուների գույնի, տեսակի մասի։

Աշխատանքային նախագիծ 04.10.2021-08․10․2021

Ազգային պարեր՝  Բուլուլ, Թամզարա

Շաբաթվա նախագծեր՝

Շաբաթվա երգերը՝ 

Читать «Աշխատանքային նախագիծ 04.10.2021-08․10․2021» далее

Վարպետության դաս․ Սովորում ենք Paint ծրագրի գործիքները

Օրը՝ 06․10.2021թ․

Ժամը՝  12։55-13։30

Վայր՝ Արևելյան  դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ-լաբորատորիա

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզ  5-6 տարեկաններ և  «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարվա սովորողներ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան ,Սաթեն Քարաջյան, Ալինա Մարզումանյան

Читать «Վարպետության դաս․ Սովորում ենք Paint ծրագրի գործիքները» далее

Փիսոն

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։