
Ահա և ավարտվեց մեր մրգատոնը, իսկ ինչ մրգատոն առանց մի փունջ համեղ մրգերի։ Արևելքի 5 տարեկանները այսօր, մեր իսկ ձեռքով պատրաստած ծեփամածիկով պատրաստեցին և հավաքեցին աշնանային գունեղ մրգերի զամբյուղ։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալ Արևելյիրան դպրոց-պարտեզ
Ահա և ավարտվեց մեր մրգատոնը, իսկ ինչ մրգատոն առանց մի փունջ համեղ մրգերի։ Արևելքի 5 տարեկանները այսօր, մեր իսկ ձեռքով պատրաստած ծեփամածիկով պատրաստեցին և հավաքեցին աշնանային գունեղ մրգերի զամբյուղ։
Երբևէ տեսե՞լ եք,որ միրգը անուն ունենա,մրգից մարդուկ պատրաստեն և միևնույն ժամանկ համտեսեն տարբեր տեսակի մրգեր։Եթե չեք տեսել,ապա խնդրեմ,դիտեք մեր տեսանյութը և համոզվեք որ հնարավոր է։Ասեմ ավելին, մեր հերոսը անուն ունի։Նրա անունը 《Բլթբլթիկ》է։
Այսօր կրկին հինգշաբթի էր և կրկին մեր ստուգատեսի օրն էր։ Այս անգամ խումբը վերածեցինք պլաստիլինե արվեստանոցի և ստեղծեցինք բանջարեղենային կերպարներ: Ինքներս խմբասենյակում պատրաստեցինք պլաստիլինը տարբեր գույներով, իսկ հետո սկսեցինք պատրաստել տարբեր տեսակի բանջարեղեններ։ Պլաստիլինը պատրաստելու ընթացքում հեռուստացույցով միացրեցինք ուսուցողական հոլովակ, որպեսզի ավելի գեղեցիկ պատրաստենք բանջարեղենները։ Սաների հետ որոշեցինք պատրաստել մի մեծ տարա և բոլոր բանջարեղենները տեղավորել այդ տարայի մեջ։Այդ ընթացքում էլ սկսվեց բանջարաբլբլոցը։ Բանջարեղեններին փորձեցինք անուններ որոշել, իսկ Հայկը պատկերացնում եք լոլիկին անվանեց Սմբատ՝ իրենց բակի Սմբատին նմանեցնելով լոլիկի։
Մրգատոնը ամփոփում են Արևելյան դպրոցի 5 տարեկանները։