Այսօր Արևելյան դպրոցի 5 տարեկանների հետ, թթուդրիկի ծեսին ընդառաջ կատարեցինք այլընտրանքային նկարչություն։ Այս անգամ ընտրել էինք մակարոնանկարչությունը։ Երեխաները ստացան այլընտրանքային բանջարեղեններ։ Ինչպես նաև ընթացքում զրուցեցինք բանջարեղենների մասին, և կատարեցինք բանավոր մաթեմատիկա։ Հաշվեցինք մակարոնների հատիկները, համեմատեցինք մեծ ու փոքր պատկերները։
5 տարեկան բզեզիկները արդեն ճանաչում են բոլոր բանջարեղենները։Բացի ճանաչելուց նաև ուսումնասիրել են խոշորացույցով,համտեսել են շոշափել են,նմանեցրել են տարբեր իրերի,համեմատել են։Իսկ մնացածը տեսանյութում։Բլբլում են բզեզիկները…
Օրը՝ 11.11.2021 Ժամը՝ 11:00 Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, ծնողներ Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համագործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում:
Ընթացքը՝ Թթուդրիկի ծեսն իրականացնելու ենք երկուշաբթի օրվանից՝ հետևյալ ուղղություններով.
զրույց բանջարեղենի մասին. որտե՞ղ են աճում, ինչո՞վ են միմյանցից տարբերվում և այլն. Ի՞նչ բանջարեղեն է օգտագործվում թթվիմեջ։
Բանջարեղենայինխաղ- բեմականացում
Ռադիոթողարկում.թթուդրիկի մասին բլբլում են 5 տարեկանբզեզիկները
տեխնոլոգիական գործունեություն.նկարում ենք բանջարեղեններ և անուններ որոշում
մեդիագրագիտություն. մեր մեդիաբանջարեղենները
միասնական թթուդրիկ
Արդյունքը՝ դասարանական բլոգում, միասնական համտեսը՝ Հարիսայի ծեսի