Օրը՝ 24.11.2021
Ժամը՝ 11։00-12:00
Անցկացման վայրը՝ Քոլեջ -պարտեզի ներքին բակ
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, Քոլեջ -պարտեզի 5 տարեկաններ
Նպատակը՝ «Համագործակցային նախագծի» շրջանակում սովորողների մոտ զարգացնել մարմնամարզական հմտությունները։
Խնդիրներ՝
- Ուշադրության կենտրոնացում
- Արագ կողմնորոշվելու ունակություն
Անհրաժեշտ մարզագույք`
Գնդականեր, փուչիկներ, կանգնակներ։
Նկարագրություն` Սաները ինքնուրույն հագնելու են մարզակոշիկները և քայլքով բարձրանան դեպի Քոլեջ- պարտեզ։
Տարբերակ 1
Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:
Տարբերակ 2
Պահի՛ր գնդակը․Մասնակիցները պառկում են շրջանաձև, ոտքերով փորձում են մեծ գնդակը առանց գետնին գցելու իրար փոխանցել:
Տարբերակ 3
Գլուխկոնծիների շքերթ։
Արդյունքը կհրապարակվի դասարանական բլոգում։