Այս անգամ մեզ մոտ ստուգատեսը ուրբաթ օրն էր,քանի որ լողի դասը այդ օրն էր։ Սաները ինքնուրույն զգեստափոխվեցին, ցողվեցին ցնցուղի տակ և շտապեցին դեպի լողավազան։
Մկանները տաքացնելուց հետո, դասը շարունակվեց լողավազանի մեջ։ Սաները պետք է լողային թիկնալող տարբերակով և որովայնի վրա։ Մեր խմբի Լուսեն այնքան լավ էր լողում,որ օրինակ ծառայեց մնացած սաների համար։ Լողալուց հետո սաները կրկին ցողվեցին ցնցուղի տակ՝ մարմինը քլորից մաքրելու համար, արագ հագնվեցին, չորացրեցին մազերը և շտապեցին դեպի Արևելյան դպրոց։