Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Դեկտեմբերիկ». Ատամհատիկի ծես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես

Օրը՝ 02.12.2021

Ժամը՝ 11:00-12:30

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, ծնող՝ Սեդա(Ծաղիկյան Գայանեի մայրիկը) և փոքրիկ Հակոբիկ

Նպատակը՝

  • Սովորողներին փոխանցել ծեսի գաղափարը
  • Սովորողների հետ խոսել ատամների աճի, ատամփոխիկի մասին
  • Պարզել՝ որ սնունդն է ատամի ընկերը, որը՝ ո՛չ
  • Սովորել ճիշտ խնամել ատամները

Ընթացքը՝ Խմբի տեխնոլոգիական հատվածում կլինեն մեր ձեռքով պատրաստված տարոսիկներ,կավով թրծած ատամիկներ,մյուս հատվածում կլինի խոհանոցային համեղ անկյուն,որտեղ կլիեն ատամհատիկի ավանդական ուտելիքներ՝ հատիկներ,աղանձ,հալվա։Մարզական հատվածում կլինի տաղավար,որտեղ էլ կգովենք,կպարենք,կերգենք և միասին կորոշենք մասնագիտությունը։

Ծրագրում՝

  • Երգ`«Տիտոխիկ»(ծափերով և դոփերով):

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Նուբարի տու՜ն:
Էս՝ Մարինա
Էս՝ Տիգրան,

Էս՝ Նանե
Էս՝ Սյունե,

Էս՝ Մարիա,
Էս՝ Աննա,
Էս՝ Մարիամ,
Էս՝  Նարեկ,

Էս՝ Էդուարդ,
Էս՝ Լեո,
Էս՝ Գագիկ,
Էս՝ էլ  Վահագն

Թըռավ, գնաց,
Թը՜ռ, թը՜ռ, թը՜՜՜ռռռռ…

  • Ընթերցանություն` Ղ. Աղայան«Ատամ» (ծափերով և դոփերով):

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

  • Խաղ ատամհատիկ

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
Պապոնց դռան տռճկեմ:

Ճեփ — ճերմակ եմ, սուրուլիկ եմ,
Քարից ամուր, սիրունիկ եմ,
Կոտրեմ պնդուկ, ուտեմ բադամ,
Թռնեմ, էրթամ մամիկի մառան:

  • Երգ՝«Ատամ, ատամ, դուս արի»

Ատամ, ատամ, դուս արի

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Ատամ, ատամ, դուս արի,
Չիր ու չամիչ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Յուղ ու մեղր ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Պոպոք, պնդուկ ենք բերե,
Սև հավի միս ենք բերե,
Հնդու խուրմա ենք բերե,
Չամչով փլավ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե:

  • Երգ՝«Գովենք-գովենք»

— Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
— Լեոյի ատամ գովենք:
— Գովենք, գովենք, ում գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Լեոյի ատամ գովենք
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

Աննան կերավ գազարը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Տիգրանին հասավ կաղամբը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

Մարինան կերավ խնձորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Էդուարդին հասավ սալորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

Սյունեի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Նանեի գաթան կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

Մարիամի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Գագիկի խաղողը կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: