Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Խառնաշփոթ խաղ

Զգայարաների խաղ։ Սովորում ենք խաղալով։

Խաղը լավագույն միջոցն է ինչ-որ բան սովորեցնել երեխաներին, մեզ մոտ խաղը ամենուր է։ Երեխաներին շատ է դուր գալիս սովորել և խաղալ միաժամանակ։

Հետաքրքրե՞ց, դե բարի դիտում

Միջավայրի խնամք

Արևելյան դպրոցի 5 տարեկանները կրկին անցան իրենց սիրելի գործին։ Վերցրեցին անհրաժեշտ պարագաները և սկսեցին մաքրել` աշնան գունեղ և չորացած տերևները։ Շատ կարևոր է ունենալ մաքուր և հաճելի միջավայր։

Աշխատանքային նախագիծ 15.11.21-19.11.21

Շաբաթվա նախագծեր՝

  • Տիկնի պսակ
  • Իմացումի հրճվանք ծրագրի «Նոյեմբերիկ» ստուգատես

Ազգային պարեր՝ Թամզարա

Շաբաթվա երգերը՝ 

  • Տիկնի պսակ
  • Այ ֆորկա
  • Թաքվորի մեր
  • Հոպ թռի

Շաբաթվա բանաստեղծությունը՝

Читать «Աշխատանքային նախագիծ 15.11.21-19.11.21» далее

«Նոյեմբերիկ». Թթուդրիկ

Հինգշաբթի օրերը մեզ համար արդեն դարձել են ստեղծարար,ստեղծագործ օրեր։Այսօր թթուդրիկի օրն էր։ Նախօրոք լվացել և տեսակավորել էինք բանջարեղենները։Նաև սաների համար էինք առանձնացրել բանջարեղենները,որ պատրաստեին կերպարներ։ Մեզ էին միացել մի խումբ ծնողներ,որ է՛լ ավելի հավես ստացվեր թթուդրիկի ծեսը։Պատրաստեցինք տարբեր կերպարներ է՛լ ուրախ,է՛լ տխուր,է՛լ տղա,է՛լ բարի փերի մի խոսքով իրական բանջարեղենային պարահանդես էր 5 տարեկանների խմբասենյակում։Վերջում,այդ ամենից հետո ՝երգով ու պարով էլ ստացվեց մեր Թթուդրիկը։Սպասելու ենք երկու շաբաթ և հարիսայի ծեսին համտեսենք մեր ձեռքով պատրաստած թթուն։

Читать ««Նոյեմբերիկ». Թթուդրիկ» далее

Ինքնաշեն խաղեր

Այսօր Արևելյան դպրոցի 5 տարեկանները պատրաստեցին ինքնաշեն սեղանի խաղեր։ Սաները փորձեցին իրենք իրենց ձեռքով նկարել և պատրաստել իրենց սեղանի խաղը։

Իսկ Դավիթը տանը պատրաստել էր ինքնաշեն շրխկան, իր իսկ ձեռքերով։

Մարզական դադար

Մեզ մոտ այսօր մարզակ դադար էր, մի լավ մարզվեցինք։ Գլուխկնոծի տվեցինք, մագլցեցինք, անցանք օղակի միջով, զվարճացանք։

Գլուխկնոծին երեխաների ամեն սիրելի մարզաձև է։

Զգայարաների խաղ

Արևելյան դպրոցի 5 տարեկանները ներկայացրել են բանջարեղեներով զգայարաների խաղ։ Պարկի մեջ լցրել են տարբեր բանջարեղեններ, իսկ հետո փակ աչքերով փորձել են գուշակել։ Իսկ վերջում` բանջարեղենուտոցի։

Այլընտրանքային նկարչություն մակարոնով

Այսօր Արևելյան դպրոցի 5 տարեկանների հետ, թթուդրիկի ծեսին ընդառաջ կատարեցինք այլընտրանքային նկարչություն։ Այս անգամ ընտրել էինք մակարոնանկարչությունը։ Երեխաները ստացան այլընտրանքային բանջարեղեններ։ Ինչպես նաև ընթացքում զրուցեցինք բանջարեղենների մասին, և կատարեցինք բանավոր մաթեմատիկա։ Հաշվեցինք մակարոնների հատիկները, համեմատեցինք մեծ ու փոքր պատկերները։

Բանջարեղենային քննարկում

5 տարեկան բզեզիկները արդեն ճանաչում են բոլոր բանջարեղենները։Բացի ճանաչելուց նաև ուսումնասիրել են խոշորացույցով,համտեսել են շոշափել են,նմանեցրել են տարբեր իրերի,համեմատել են։Իսկ մնացածը տեսանյութում։Բլբլում են բզեզիկները…