«Նոյեմբերիկ». Թթուդրիկ

Օրը՝ 11.11.2021
Ժամը՝ 11:00
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, ծնողներ
Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համագործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում:

Ընթացքը՝
Թթուդրիկի ծեսն իրականացնելու ենք երկուշաբթի օրվանից՝ հետևյալ ուղղություններով.

  • զրույց բանջարեղենի մասին. որտե՞ղ են աճում, ինչո՞վ են միմյանցից տարբերվում և այլն. Ի՞նչ բանջարեղեն է օգտագործվում թթվիմեջ։
  • Բանջարեղենայինխաղ- բեմականացում
  • Ռադիոթողարկում.թթուդրիկի մասին բլբլում են 5 տարեկանբզեզիկները
  • տեխնոլոգիական գործունեություն.նկարում ենք բանջարեղեններ և անուններ որոշում
  • մեդիագրագիտություն. մեր մեդիաբանջարեղենները
  • միասնական թթուդրիկ

Արդյունքը՝ դասարանական բլոգում, միասնական համտեսը՝ Հարիսայի ծեսի

Զրույց քննարկում թթուդրիկի մասին

Շուտով մեզ մոտ թթուդրիկի ծեսն է։ Իսկ մինչ այդ, Արևելյան դպրոցի 5 տարեկանների խմբում զրույց քննարկում էր `թե ինչպես պետք է դնել թթու, ինչ բանջարեղեններ է պետք, ինչի մեջ ենք պատրաստում թթուն։ Զրուցեցինք համի, հոտի, գույների մասին։

Աշխատանքային նախագիծ 08.11.21-12.11.21

Շաբաթվա նախագծեր՝

  • Թթուդրիկ
  • Իմացումի հրճվանք ծրագրի «Նոյեմբերիկ» ստուգատես

Ազգային պարեր՝ Թամզարա

Շաբաթվա երգերը՝ 

  • Եկեք ծեծենք սոխ ու սխտոր

Շաբաթվա բանաստեղծությունը՝

Читать «Աշխատանքային նախագիծ 08.11.21-12.11.21» далее

ԱՇՈՒՆ

Հ.Թումանյան

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։


Տըխուր հանդերից Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Գունեղ մրգերով լի աշուն

Ահա և ավարտվեց մեր մրգատոնը, իսկ ինչ մրգատոն առանց մի փունջ համեղ մրգերի։ Արևելքի 5 տարեկանները այսօր, մեր իսկ ձեռքով պատրաստած ծեփամածիկով պատրաստեցին և հավաքեցին աշնանային գունեղ մրգերի զամբյուղ։

Մրգապատկերներ

Մրգապատկերներ

Երբևէ տեսե՞լ եք,որ միրգը անուն ունենա,մրգից մարդուկ պատրաստեն և միևնույն ժամանկ համտեսեն տարբեր տեսակի մրգեր։Եթե չեք տեսել,ապա խնդրեմ,դիտեք մեր տեսանյութը և համոզվեք որ հնարավոր է։Ասեմ ավելին, մեր հերոսը անուն ունի։Նրա անունը 《Բլթբլթիկ》է։

«Նոյեմբերիկ». Պլաստիլինե կերպարներ

Այսօր կրկին հինգշաբթի էր և կրկին մեր ստուգատեսի օրն էր։ Այս անգամ խումբը վերածեցինք պլաստիլինե արվեստանոցի և ստեղծեցինք բանջարեղենային կերպարներ: Ինքներս խմբասենյակում պատրաստեցինք պլաստիլինը տարբեր գույներով, իսկ հետո սկսեցինք պատրաստել տարբեր տեսակի բանջարեղեններ։ Պլաստիլինը պատրաստելու ընթացքում հեռուստացույցով միացրեցինք ուսուցողական հոլովակ, որպեսզի ավելի գեղեցիկ պատրաստենք բանջարեղենները։ Սաների հետ որոշեցինք պատրաստել մի մեծ տարա և բոլոր բանջարեղենները տեղավորել այդ տարայի մեջ։Այդ ընթացքում էլ սկսվեց բանջարաբլբլոցը։ Բանջարեղեններին փորձեցինք անուններ որոշել, իսկ Հայկը պատկերացնում եք լոլիկին անվանեց Սմբատ՝ իրենց բակի Սմբատին նմանեցնելով լոլիկի։

Մրգատոն(ամփոփում)

Մրգատոնը ամփոփում են Արևելյան դպրոցի 5 տարեկանները։

Այլընտրանքային նկարչություն

Մրգատոնին ընդառաջ այսօր երեխաների հետ կատարեցինք այլընտրանքային նկարչություն։ Թղթե գլանից փորձեցինք ստանալ մրգեր, որից հետո թաթախելով գունեղ ներկերի մեջ ստացանք համեղ մրգեր։ Աշխատանքի ընթացքում երեխաները պատմեցին, թե ինչ մրգեր են ստացել։

Աշնան հետքերով

Այսօր Արևելյան դպրոցի 5 տարեկանները խնամում էին իրենց միջավայրը` հա՛մ խաղում էին, հա՛մ հաշվում էին աշնանային գույնզգույն տերևները, հա՛մ մաքրում էին։ Իսկական Իմացումի հրճվանք։

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы