Տևողությունը՝ 1 ամիս
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան, Ալինա Մարզումանյան
Նպատակ,խնդիրներ՝
- Բանավոր խոսքի զարգացում
- Ստեղծագործական երևակայության զարգացում
- Մեդիահմտությունների զարգացում. Paint նկարչական խմբագրի կիրառում, գործիքների յուրացում
- Ընտանեկան դպրոցների ներգրավվումը ուսումնական գործընթացում
Նկարագրություն՝
- Սովորողները պատմում են Ամանորի մասին,այն մասին թե ե՞րբ է գալիս Ձմեռ պապը
- Ամանորյա երգ,պարերի յուրացում
- Սովորողների հետ ստեղծում ենք մեր կախարդական փոստարկղը, որից հետո նկարում մեր ցանկությունները և պահպանում։
- Խմբասենյակի ձևավորում
- Այլընտրանքային տոնածառ
- Ռադիոլուրի ստեղծում
- Ընտանեկան տոնական,ծիսական խոհանոց,խոհանոցային գործունեություն.տարեգաթա, ասիլ-վասիլներ…
- Սովորողների հետ զրույց-քննարկում ենք անցկացնում , թե ինչ է եղևնին, ի՞նչ ձևի է, ի՞նչ գույնի, հորինում տարբեր պատմություններ, նկարում, ստեղծում ամանորյա հորինուկներ։
- Սովորողների հետ միասին պատրաստում ենք ինքնաշեն ամանորյա խաղալիքներ
- Ամանորյա բարեմաղթանքներ, օրհնանքներ, առած-ասացվածքներ
- հանելուկ_հորինուկներ՝տոնածառի, Ձմեռ պապու, ամանորյա կերպարների մասին
- Ի՞նչ կլիներ, եթե տոնածառը անունը փոխեր…
- Ի՞նչ կլիներ, եթե Նոր տարին ուշանար կամ շուտ գար…