Օրը՝ 9.12.2021թ․
Ժամը՝ 11։00-12։00
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց,հինգ տարեկանների լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի հինգ տարեկաններ
Պատասխանատու՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Նպատակը՝ Ամանորյա մեդիաբացիկների ստեղծում
Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, բջջային հեռախոս-ձայնագրիչ:
Նկարագրությունը՝ Սովորողների հետ աշխատելու ենք paint ծրագրով։Կնկարենք Ամանորյա կերպարներ,որից հետո կպահպանենք ուսումնական գործիքում։Ընթացքը կնկարահանենք,որտեղ էլ սաները կհղեն իրենց ամանորյա բարեմաղթանքները։
տարեկաններն արդեն կարողանում են`
- ինքնուրույն միացնել համակարգիչը
- գտնել Paint ծրագիրը, բացել
- օգտվել ծրագրի գործիքաշարից /վրձին, գույն, ռետին /
- աշխատանքը պահպանել
- պատմել իրենց նկարած նկարի մասին