Օրը՝ 16.12.2020
Ժամը՝ 11:00-12:30
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Նպատակը՝
Դասարանը վերածել ամանորյա ինքնաշեն խաղալիքների արվեստանոցի՝ դասարանը ձևավորելու նպատակով: Նախագծի ընթացքում սովորողը ձեռք կբերի մի շարք տեխնոլոգիական հմտություններ:
Խնդիրներ`
- Զարգացնել սովորողի ստեղծագործական,երևակայական միտքը
- Շրջակա միջավայրը տոնական և հետաքրքիր դարձնելու կարողությունը
- Նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում
- Մանր մոտորիկայի զարգացում, երևակայական մտածողության զարգացում
- Խմբով աշխատելու հմտություն
Ընթացքը՝ Խմբասենյակը կվերածենք արվեստանոցի և կպատրաստենք ինքնաշեն, ամանորյա խաղալիքներ։Այդ հարցում մեզ կօգնի Արինայի մայրիկ՝ Արմինեն։Խաղալիքները պատրաստելու համար մեզ անհրաժեշտ կլինի հաստ և բարակ վրձիններ,ներկեր,հատուկ նյութով մշակված փայտյա խաղալիքներ,որը մեզ կտրամադրի հենց ինքը՝Արմինե մայրիկը։