Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ամանորյա ինքնաշեն խաղալիք

Ամանորյա ինքնաշեն խաղալիք

Այսօր հինգշաբթի էր և մեր հերթական ստուգատեսյան օրը։ Մեզ հյուր էր եկել Արինայի մայրիկ՝ Արմինեն։ Նա մասնագիտությամբ փայտագործ դիզայներ է և իր հետ բերել էր ինքնաշեն փայտյա վագրիկներ,որը լինելու է այս Նոր տարվա խորհրդանիշը։ Նաև իր հետ բերել էր հատուկ ներկեր և վրձիններ։ Սաները մեծ ոգևորվածությամբ ներկեցին վագրիկներին։ Ներկելուց հետո թելեցինք և զարդարեցինք խմբասենյակը։ Շնորհակալ ենք Արինայի մայրիկին մեզ աջակցելու համար։

https://youtu.be/upb1Lk42O1U

Նամակների արկղիկ

Նամակների արկղիկ

Արևելյան դպրոցի 5 տարեկանները պատրաստեցին նամակների արկղիկ,որից հետո նկարեցին իրենց ցանկացած նվերը և ուղարկեցին Ձմեռ պապիկին։Մենք սպասելու ենք քեզ Ձմեռ պապիկ ջան,չուշանա՜ս…

https://youtu.be/uTZ5NvqM-H0

Ամանորյա խաղալիքներ

Այսօր մեզ էին միացել առաջին դասարանցիները։ Միասին պատրաստեցինն ամանորյա խաղալիքներ։ Նկարեցին, որից հետո կտրատեցին և գունեղ ներկեցին։