
Այսօր հինգշաբթի էր և մեր հերթական ստուգատեսյան օրը։ Մեզ հյուր էր եկել Արինայի մայրիկ՝ Արմինեն։ Նա մասնագիտությամբ փայտագործ դիզայներ է և իր հետ բերել էր ինքնաշեն փայտյա վագրիկներ,որը լինելու է այս Նոր տարվա խորհրդանիշը։ Նաև իր հետ բերել էր հատուկ ներկեր և վրձիններ։ Սաները մեծ ոգևորվածությամբ ներկեցին վագրիկներին։ Ներկելուց հետո թելեցինք և զարդարեցինք խմբասենյակը։ Շնորհակալ ենք Արինայի մայրիկին մեզ աջակցելու համար։