Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Դեկտեմբերիկ» ստուգատես. Ծիսական խոհանոց-լաբորատորիա՝ «Ասիլ-Վասիլ»-ի պատրաստում

«Դեկտեմբերիկ» ստուգատես. Ծիսական խոհանոց-լաբորատորիա՝ «Ասիլ-Վասիլ»-ի պատրաստում

Օրը՝ 23.12․2020թ․

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ Արևելյան դպրոցի հինգ տարեկանների խմբասենյակ

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի հինգ տարեկաններ

Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան

Հնում Ամանորին թխում էին Տարեհաց` ալյուրից, ընկույզից, չամիչից։ Տարեհացի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո կտրում էին տան անդամների քանակին համապատասխան։ Մարզերի մեծ մասում այլ թխվածք էին պատրաստում, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եվ եթե հացը թխելու ժամանակ չամիչն ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուսում` ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով: Նաև թխում էին այլ հացեր՝ գուշակություններ անելու նպատակով, որոնցով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նվիրում էին տոներին որպես նվեր:

Նպատակ՝ սովորողները կպատրաստեն ծիսական ասիլ-վասիլներ, կուտեն: Կշարունակեն յուրացնել խոհանոցային-աշխատանքային հմտություններ

Խնդիրներ`

  • կճանաչեն ծիսական քաղցրեղենը
  • կզարգացնեն ինքնասպասարկման կարողությունները, հմտությունները
  • կզարգացնեն խմբով աշխատելու կարողությունները
  • կյուրացնեն աշխատանքային հմտություններ
  • իմանալ, թվարկել թխուկը պատրաստելու բաղադրիչները
  • իմանալ թխուկը պատրաստելու գործողությունների հաջորդականությունը
  • իմանալ մթերքի անվանումները
  • պատրաստել, ապա հավաքել աշխատանքային իրերը
  • պատմել կատարած աշխատանքի մասին

Անհրաժեշտ Է

  • ջուր
  • ձեթ
  • շաքարավազ
  • ալյուր
  • սոդա
  • գունաներկ

Ընթացքը՝ Դասարանը կվերածենք խոհանոց-լաբորատորիայի։Նախ սաներին կպատմենք 《Ասիլ Վասիլ》-ի խորհրդի մասին,հետո կսկսենք աշխատանքը։Սաները կհագնեն աշխատանքային գոգնոցները և կսկսի իրական խմորհունցոցին։Կծանոթանանք խմորի բաղադրիչներին,հետո թվարկելով կավելացնենք։Կփորձենք համաչափ գրդնակել և ստանալ գեղեցիկ մարդուկներ։Վերջում կտեղափոխենք ջեռոց և կսպասենք մինչև թխվի։Մեզ այդ հարցում կօգնի Սեդա Վիրաբյանի առաջին դասարանցի Դավիթի մայրիկ՝ Հեղինեն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: