
Այսօր,Արևելյան դպրոցի 5 տարեկանների խմբասենյակում իրական տոն էր։Պատրաստվում էինք Ամանորյա տոնախմբությանը։
Լույսե՜ր,գույնե՜ր,ղողանջնե՜ր…տարվա ամենագունեղ,ամենալուսավոր ու ամենապայծառ տոնն է Նոր տարին։Ամանորյա տոնախմբությունը սկսեցինք բարձր տրամադրությամբ ու ոգևորվածությամբ։Երգ ու պարին հաջորդեց նաև շրխկան համույթը՝գդալներով,ֆլեյտայի նուրբ հնչյուններով և իհարկե ընկեր Մարինեի թմբկազարկերով։Իսկ վերջում իրական տոնական շուջպար՝մեծով ու փոքրով։Դե իսկ Ձմեռ պապն էլ չէր մոռացել խոստացված և շատ սպասված նվերների մասին։Բոլորին մաղթում ենք խաղաղ և անակնկալներով լի տարի։
