
Արևելյան դպրոցի 5 տարեկանները այսօր դուրս էին եկել բակ և հակաբացիլ միջավայրում ընթերցում էին` Հ. Թումանյանի բանաստեղծությունները։
Ընթերցումներից հետո մի փոքր զբոսնեցինք և վերադարձանք խմբասենյակ։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալ Արևելյիրան դպրոց-պարտեզ
Արևելյան դպրոցի 5 տարեկանները այսօր դուրս էին եկել բակ և հակաբացիլ միջավայրում ընթերցում էին` Հ. Թումանյանի բանաստեղծությունները։
Ընթերցումներից հետո մի փոքր զբոսնեցինք և վերադարձանք խմբասենյակ։
Ժամանակահատվածը՝ Փետրվարի 1-28-ը
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ,Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Նպատակը՝ Ծանոթացում թումանյանական ստեղծագործություններին
Օրը՝1.02.2022
Ժամը՝ 14։00
Վայրը՝ Արևելյան դպրոցի 5 տարեկանների խմբասենյակ
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, Սոֆյա Մամյան և ընկերներ
Պատասխանատու՝ Ալինա Մարզումանյան, Սոֆյա Մամյան
Նպատակը՝ Սաների մեջ հետաքրքրության ձևավորում բարբառների հանդեպ։
Հեքիաթի ընտրություն՝ Հ․ Թումանյանի` Բարեկենդանը
Քայլերի նկարագրություն
Տեսանյութը տես` այստեղ
Օրը՝ 25.02.2022
Վայրը՝ Արևելյան դպրեցի ներքին բակ
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան,Տաթև Մանվելյան
Շաբաթվա երգերը՝ «Օր պար, Ճոր պար», «Պսակ-պսակ»,Կռունկ ջան արի, արի -դասավանդող՝ Տաթև Մանվելյան
Շաբաթվա բանաստեղծությունը՝ Հ. Թումանյան Ամպն ու սարը
Շաբաթվա հեքիաթը՝ Հովհաննես Թումանյան Բարեկենդանը
Շաբաթվա պարը՝ Կարնո Քոչարի
Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։
Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։
Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։
Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։
Կինը բարկանում է.
— Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում։
— Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է։
Կինը հանգստանում է, տանում է պահում։
Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.
— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։
Տղեն կանգնում է։
— Ա´խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։
Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։
— Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։
— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞… չես ամաչո՞ւմ… Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում…
— Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում։
— Դե արի տար։
Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը։
Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.
— Հա , էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ։
— Ի՞նչ բարեկենդան… ի՞նչ բաներ…
— Ա՛յ էն եղն ու բրինձը… Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի, կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ։
— Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես՝ հիմար ես էլի… Ո՞ր կողմը գնաց։
— Այ էն կողմը։
Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։
Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։
Գալիս է հասնում իրեն։
— Բարի օր, ախպերացու։
— Աստծու բարին։
— Հո էս ճամփովը մարդ չի անցկացա՞վ։
— Անցկացավ։
— Ի՞նչ ուներ շալակին։
— Եղ ու բրինձ։
— Հա, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։
— Բավականին ժամանակ կլինի։
— Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ։
— Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։
— Բա ի՞նչպես անեմ։
— Ինչպես պետք է անես, ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։
— Հա՜, էդ լավ ես ասում։
Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։
Էս մարդը ոտով գնում է, գնում, տեսնում է չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրնձի համար, կնիկը ձիու։.
Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։
Ժամը՝ 11:00-12:00
Վայրը՝ Արևլյան դպրոցի վերնատուն
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան, Ալինա Մարզումանյան, Տաթև Մանվելյան
Նպատակը՝ Հանդես գալ որպես դասարան-համույթ՝ մասնակցելով ընթերցողական-երաժշտական ֆլեշմոբ-ստուգատեսին
Խնդիրներ՝
Այսօր դդմատոնին ընդառաջ մեզ հյուրընկալել էր Նարեի մայիկ` Արյուսակ Մաթևոսյանը։
Միասին կատարեցինք բնագիտական փորձ, որի արդյունքում ստացանք արհեստական հրաբուխ։ Ինչպես նաև 5 տարեկանների խմբի Անժելան իր հետ բերել էր արհեստական հրաբուղ ստանալու եվս մեկ տարբերակ։
Թե ինչպես ստացվեց մեզ մոտ, կարող եք դիտել տեսանյութում։
Այսօր Արևելյան դպրոցի 5 տարեկան Ճամբարականների մոտ Հեծանվավարություն էր։
Սյուզաննա Սարգսյանը օգնեց և ցույց տվեց հեծանիվից ճիշտ օգտվելու կանոնները։