
Ժամանակահատվածը՝
Մասնակիցները՝Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների «Բզեզիկներ» ջոկատ, ընտանիքի անդամներ
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակում, Վերնատանը
Համագործակցում Տաթև Մանվելյանի,Լաերտ Գրիգորյանի հետ
Նպատակը՝ ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում
Խնդիրներ՝
- փառատոնի մասնակցության համապատասխան ուղղության ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հավաքագրում, ներկայացում
- կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում
Հիմնական ուղղությունները՝
- ընկուզախաղեր
- ազգային, ծիսական խաղեր
- պարուսուցման բաց դաս Լաերտի Գրիգորյանի և միջին դպրոցի սովորողների խմբի հետ — «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում ստուգատեսային օրերին մեզ կայցելեն Լաերտ Գրիգորյանը և միջին դպրոցի սովորողների խումբը, միասին կսովորենք «Թաշկինակներով պարը», կպարենք մեզ արդեն ծանոթ «Բուլուլ», «Թամզարա» պարերը:
- Ճակտոցների ստեղծում
Ազգագրության փառատոնի մասնակցության ձևեր
- համերգ, ներկայացում, ցուցադրություն
- համագործակցային այցեր, փոխայցելություններ
- ուսումնական նյութերի, փաթեթների ստեղծում, տարածում
Ազգային ծիսական խաղեր — խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից
- Խնոցի-հարոցի- Խաղում են զույգերով:
Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու
ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:
-Խնոցի-հարոցի, կարագը` ձեզ, թանը` մեզ:
կամ`
-Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: - Աղջիկ փախցնոցի
Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև
պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու,
նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են,
կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է
առաջ ու կատարում նույն գործողությունը: