Համագործակցային աշխատանքի նախագիծ

Անվանումը՝ «Բնագիտական փորձերը փոքրիկ սովորողների հետ » համագործակցային նախագիծ

Վայրը՝ Արևելյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի« Իմացումի հրճվանք» երկրորդ տարվա սովորողներ և 5 տարեկաններ

Համակարգողներ՝ Անահիտ Ավագյան և Ալինա Մարզումանյան

Բնագիտական  գործունեությունը  կրտսեր   դպրոցում  չի   կարող  առանձնացվել երեխայի   ողջ գործունեությունից:Այն տարրալուծվում և ինտեգրվում է  ընդհանուր  ուսումնական պրոցեսի մեջ` կազմելով դրա  բաղկացուցիչ մասը:Բնագիտական փորձերը  համապատասխանում են կրտսեր դպրոցի սովորողի տարիքին և հետաքրքրություններին,իրականցվում են դասարանական միջավայրում:

Բնագիտական փորձերի կազմակերպմումը նպաստում է սովորողների ինքնաարտահայտմանը, դրսևորմանը:  Այդ ժամանակ սովորողները .

  • մտածում են միասին
  • համագործակցում դասընկերների հետ
  • փաստարկներ բերում, փորձում են իրար համոզել, բացատրել :
  • ձևավորվում է  հարգանքը միմյանց նկատմամբ,ընկերոջ հետ շփվելու ,ընկերոջը օգնելու կարողություն, բանավոր խոսքի կարողություն  :

Նպատակը և խնդիրները՝

Դիտողականության,շրջապատում օրինաչափություններ կատարելու, դիտարկելու և վերլուծելու կարողության  զարգացում

Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում

Երևույթներին  հետևելու,հետևություններ անելու  հմտությունների  ձևավորում

Սովորողների մոտ փորձեր կատարելու ցանկությունների խթանում

Ընթացքը՝

Համագործակցային խմբով որոշում ենք,թե քանի փորձ պիտի կատարենք :

Կատարելու ենք «Բկլիկ շիշը» և «Ջուրն ու մատիտները » փորձերը:

«Բկլիկ շիշը»

Կատարման ընթացքը`

Դատարկ շշի մեջ լցնում ենք եռացրած ջուր:Հինգ րոպեից հետո ջուրը դատարկում ենք և շշի բերանին հագցնում փուչիկ: Փուչիկը աստիճանաբար սկսեց իջնել շշի մեջ՝ շիշը« կուլ տվեց »փուչիկին:

«Ջուրն ու մատիտները»

Կատարման ընթացքը`

Պոլիէթիլենային  փականով տոպրակի մեջ կիսով չափ ջուր ենք լցնում :Այնուհետ սրած մատիտները խրելով անցկանում ենք ջրով լի տոպրակի մեջ:Ընթացքում մատիտները տոպրակը ծակում են ,բայց ջուրը չի թափվում :

Համագործակցային խմբով կազմում ենք փորձերի համար անհրաժեշտ նյութերի ցանկը ,դասավորում սեղանները ,այնպես, որ փորձերի ընթացքը տեսանելի լինի սովորողների համար ,ճշտում անվտանգության կանոնները : Փորձերը կատարում ենք 2 դասաժամի  ընթացքում :Փորձը կատարելուց հետո երեխաները պատմում են փորձի մասին:Նախապես կազմում ենք հարցերը :

Օրինակ`

  • նկարագրի՛ր փորձը, պատմի՛ր (նշվում է քայլերի հերթականությունը)
  • ի՞նչ տեսար,ի՞նչ նկատեցիր (երեխան նշում  է իր դիտարկումները , մեկնաբանությունները )
  • ինչպե՞ս ստացվեց (երեխան  սեփական  բառերով փորձում է ինքնուրույն  պատմել, թե ինչից ինչ  եղավ, ինչու՞ այդպես ստացվեց, անում  է ինքնուրույն դատողություններ ):
  • ի՞նչն էր հետաքրքիր փորձի ընթացքում /մասնակիցներից յուրաքանչյուրը նշում է իր կարծիքը/

Արդյունքը ներկայացնում ենք բլոգի ենթաբաժնում տեսանյութի տեսքով:

Տեսանյութը այստեղ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: