Ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց

Ճամփորդության քարտեզ
Նախագծի մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի «Զար զընգը», «Ժպտերեսիկ» ջոկատների ճամբարականներ, 5 տարեկանների «Բզեզիկներ» ջոկատի ճամբարականներ
Ուղեկցող մարզիկ՝ Անդրանիկ Դարբինյան
Նախագծի պատասխանատուներ՝ Սիդոնյա Վիրաբյան, Արմինե Մովսիսյան, Սաթենիկ Քարաջյան
Օգնականներ՝ Սյուզանա Սարգսյան, Ալինա Մարզումանյան
Նախագծի իրականացման օրը ՝ հունվարի 18
Մեկնում՝ 10:00, Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի
Վերադարձ՝ 13:00, Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի
Վարորդը՝
Մեքենա՝
Եղանակը Ջրվեժում

Նախագծի նպատակը՝
- Ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակում իրականացվող ճամփորդություն։
- Սովորողների մոտ ձմեռային մարզական խաղերի հմտությունների ձեռքբերում, զարգացում։
- Սովորող-սովորեցնող նախագծի իրականացում մարզական, ճամփորդական գործունեության ընթացքում
- Եղանակային պայմանների, միջավայրի առանձնահատկությունների դիտարկում։
Նախագծի ընթացքը՝
- Քայլարշավ
- Ձմեռային մարզական խաղեր
- Ձնանկարչություն
- Սահնակներով, դահուկներով սահք
Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝
- Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող շալվար, լրացուցիչ հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
- անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, հեռախոս
- աղբի տոպրակ, ձեռնոցներ
- թաց ու չոր անձեռոցիկ, ախտահանիչ միջոցներ
- բրդուճներ, մրգեր, տաք ըմպելիք
Ամփոփումը՝ դասրանական բլոգում․