Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Ազգային, ծիսական խաղեր, խաղիկներ» համագերծակցության նախագիծ

Օր, ժամ՝ 

 21.01.202. 14.00

Մասնակիցներ՝  

Արևելյան դպրոցի ճամբարականներ, Քոլեջի 5 տարեկաններ

Պատասխանատուններ` Ալինա Մարզումանյան, Իրինա Սարգսյան

Նպատակ

ազգային մշակույթի յուրացում, փոխանցում

Խնդիրներ

«Ազգային ծեսերին, խաղերին, երգերին՝ նոր կյանք»  նախագծով հավքագրված նյութերից առանձնացնել ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկներ

խաղալ սաների, սովորողների հետ՝ նախակրթարանում, դպրոցում, ուսումնական ճամբարում, ընտանիքում, բակում

ընտրել այն ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկները, որոնք կարող են կատարել 5 տարեկան երեխաները (որոշ դեպքերում՝ տարիքով մեծերը): Դրանցից հաջողվածները կարող են դառնալ ուսումնական նյութ, որոնք էլ կխաղան համապատասխան տարիքային խմբի սաները, սովորողները:

Ընթացքը

Ընտրած նյութերը խմբավորել, ուսումնասիրել, տարբեր տարիքային խմբերի հետ խաղալ: Փորձի հիման վրա որոշել՝ տվյալ խաղը որ տարիքային խմբերը կարող են կատարել:

Տեսագրել, ձայնագրել, գրառել, պատրաստել տեսանյութ, որոնք հետագայում կծառայեն որպես ազգագրական նյութեր ոչ միայն կրթահամալիրի, այլև ազգի մշակույթը պահող, պահպանող, ազգային արժեքներն իմացողների, սերունդների համար:

Ազգային, բակային, մանկական, ծիսական խաղեր, խաղիկների օրինակներ, նկարագրություններ

Մածուն ծախեմ
Ամեն մեկը սենյակի մի անկյունն է բռնում, իսկ այն մեկը, որ անկյունից զուրկ է՝ սրաննրան ասում է.

  • Մածուն ծախեմ, ո՞վ կուզի:
  • Ես չեմ ուզում, այսինչը կուզի:
    Այս միջոցին սա և անվանված անձը փոխանակում են իրենց տեղերը:
    Մածուն ծախողն աշխատում է շտապել և դրանցից մեկի անկյունը գրավել:

Մուկն ու կատուն

Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսըկատու: Երեխաները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը
կատվից փախչելով: Երեխաներն օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ
կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում ենզույգերի ձեռքերն վերև պահած
ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով
անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն
մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Կարմիր կոճակ

Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը կոճակը թաքուն գցում է երեխաներից
մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո
ասում է.

  • Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:

Խնոցի-հարոցի

Խաղում են զույգերով:
Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու
ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներինափը ափին կպած: -Խնոցի-հարոցի, կարագը ձեզ, թանըմեզ: կամ
-Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ
երեխան թեքվում է առաջձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ ձեռքերը
մոտեցնելով կրծքին:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ,  ձայնագրություններ:

Աղբույրը` Մարինե Մկրտչյանի բլոգից

Ամփոփում `տես այստեղ

«Դդմատոնին ընդառաջ» համագործակցային նախագիծ. Դդումով բուլկի

Դդումով բուլկի

Օրը` 17.01.2022

Ժամը` 14։00

«Դդմատոնին ընդառաջ» համագործակցային նախագիծ

Читать ««Դդմատոնին ընդառաջ» համագործակցային նախագիծ. Դդումով բուլկի» далее

Բզեզիկներ ջոկատի ճամբարային գործունեություն 17․01․2022 -21․01․2022

Հանրակրթական դիջիթեք 2022
Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես 2022
Ազգագրական ձմեռային փառատոն 2022
Ձմեռային մարզական խաղեր,մարմնամարզական ստուգատես 2022

Читать «Բզեզիկներ ջոկատի ճամբարային գործունեություն 17․01․2022 -21․01․2022» далее