Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ» 

Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ» 

5 տարեկան բզեզիկները շատ են սիրում հինգշաբթի օրերը,քանի որ այդ օրը տարբերվում է մնացած օրերից։Հագնում ենք դասարանական շապիկները և սկսում աշխատել՝ամեն անգամ ներկայանալով և ներկայացնելով տարբեր թեմաներ։Այս անգամ paint ծրագրով նկարեցինք դդմապատկերներ,պահպանեցինք նկարը և փորձեցինք հորինել հեքիաթ կամ հանելուկ։Ամփոփումը՝տեսանյութով։

Համագործակցություն. «Ազգային, ծիսական խաղեր, խաղիկներ»

Այսօր Արևելյան դպրոցի 5 տարեկանները հյուրընկալել էին Քոլեջի 5 տարեկաններին։

Միասին համագործակցության շրջանակներում, խաղացինք ազգային խաղեր(Աղջիկ փաղցնոցի, կարմիր կոճակ, գոմշակռիվ, մուկն ու կատուն)։

Քոլեջի Ճամբարականները խոստացան, որ հաջորդ անգամ Նրանք են մեզ հյուր գալու և միասին խաղալու ենք` ընկույզախաղեր։

Սա էլ մեր տեսանյութը`

Մարզական ստուգատես

Մարզական ստուգատես

Այսօր, Արևելյան դպրոցի 5 տարեկանները Մայր դպրոցի մարզադահլիճում էին։ Ցուցադրեցինք մեր մարզական հմտությունները։ Սկսեցինք շնչառական վարժություններերով և ավարտեցինք ցանցացատկերով։Արդյունքը՝ տեսաֆիլմում։

Ընկուզային տեխնոլոգիա. Նախագիծ

Օր՝ հունվարի 20, 2022թ.
Վայր՝ Արևելյան դպրոց
Ժամ՝ 09:30-11:00
Մասնակիցներ՝  «Ժպտերեսիկ» ջոկատի ճամբարականներ

Նպատակ

  • Ձմեռային ազգագրական փառատոն 2022 ստուգատեսի տեխնոլոգիական բաղադրիչի իրականացում
  • «Ընկուզախաղեր» նախագծով նախատեսված ընկույզների կիրառում տեխնոլոգիական գործունեությամբ
  • Ճամբարականների տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Համագործակցություն Ալինա Մարզումանյանի հետ

Անհրաժեշտ պարագաներ

  • չկոտրած ընկույզներ (ովքեր բերել էին, այլևս անհրաժեշտ չէ)
  • սիլիկոնե ատրճանակ 
  • մոխրագույն ֆետր 
  • վուշի թել 
  • գուաշ, ջրաներկեր
  • բարեմաղթանքներ

Գործունեության ոլորտներ

  • Տեխնոլոգիա
  • Նկարչություն

Ամփոփումը` տես այստեղ

Ձմեռային մարզական խաղեր Ջրվեժ անտառապարկում

Այսօր,Արևելյան դպրոցի 5 տարեկանները Ջրվեժի անտառապարկում էին։Ի՞նչ ձմեռ առանց ձյան և առանց ձմեռային խաղերի։Է՛լ ձնագնդի խաղացինք,է՛լ սահնակ վարեցինք,է՛լ պատկերեցինք հրեշտակներ ձյան վրա մի խոսքով վայելեցինք ձյունը իր ամբողջ հմայքով։Դե իսկ մնացածը դիտեք տեսանյութում։

Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ» 

Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ» 

Օրը՝  20.01.2022թ.

Ժամը՝  11:00-12:00

Վայր՝ Արևելյան  դպրոցի 5-6 տարեկանների խմբասենյակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզ  5-6 տարեկան ճամբարականներ, ծնողներ

Պատասխանատուներ՝՝Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան

Читать «Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ» « далее

Պատարգի շարականների, ընթերցումների համերգային կատարում

Տերունական աղոթք
Հայ՛ր մեր, 
որ յերկինս ես, 
սուրբ եղիցի անուն  Քո, 
եկեսցէ արքայութիւն Քո, 
եղիցին կամք Քո 
որպէս յերկինս եւ յերկրի:
 Զհաց մեր հանապազորդ 
տո՛ւր մեզ այսօր. 
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 
որպէս եւ մեք թողումք
 մերոց պարտապանաց:
  Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 
եւ փառք յաւիտեանս.  ամէն:

Читать «Պատարգի շարականների, ընթերցումների համերգային կատարում» далее

Համագործակցություն. Դդումով բուլկի

Այսօր Արևելյան դպրոցի 5 տարեկանները և 1-ին դասարանի երկարացված օրվա Ճամբարականները, միասին` դդմատոնին ընդառաջ հերթական անգամ պատրաստեցին շատ համեղ դդմով բուլկի։

Քանի որ սաները շատ էին, որոշեցին պատրաստել մեկ հատ մեծ դդմով բուլկի։

Դե ինչ բարի ախորժակ։

Սեղանի զարգացնող խաղեր

Արևելյան դպրոցի 5 տարեկանները, իրենց հետ այսօր բերել էին տարբեր զարգացնող խաղեր։ Երեխաները բաժանվեցին թիմերի և սկսեցին խաղալ։ Շատ հետաքրքիր և զվարճալի ժամանակ անցկացրեցին։