Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Արկղեր թափոնների համար

Վայրը՝ Արևելյան դպրոց
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ և  1-ին դասարանցիներ։

Նպատակը, խնդիրները`

Միջավայրը զերծ պահել ավելորդ թափոններից, առանձնացնել թափոնները առանձին արկղերում, հետագայում վերամշակելու նպատակով,զարգացնել սովորողների պատկերացումները, երևակայությունը, ստեղծագործելու հմտությունները։

Ընթացքը՝

սովորողների հետ պատրաստում ենք արկղեր, որոնց մեջ պետք է առանձնացնենք թուղթը, պլաստիկը, խցանները, և այլ թափոններ։

Անհրաժեշտ նյութեր`

արկղ, թափոններ։

Ամփոփումը տես` այստեղ

Աշխատանքային նախագիծ․ 28.02.22-04.03.22

Շաբաթվա բանաստեղծությունը՝  Հովհաննես Թումանյան Մարտ

Շաբաթվա երգերըԶարկ բոլոճիկ , Զնկլիկ , Ծառ ծաղկեցավԽնկի Ծառ

Շաբաթվա նախագծերը՝

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատես

28․02․2022թ․

01․03․2022թ․

  • Առավոտյան   ընդհանուր պարապմունք
  • Երաժշտական գործունեություն Զարկ բոլոճիկ , Զնկլիկ , Ծառ ծաղկեցավԽնկի Ծառ
  • 10:00-10:30  Նախաճաշ
  • Ծանոթանում ենք  «մուկ և կատու» բառի հետ
  • Աշխատում ենք աշխատանքային թերթիկներով, բառերի հեգում, վանկատում
  • 12։00-12։30  Ճաշ
  • Էլեկտրոնային խաղեր․ Ուշադրություն և հիշողություն
  • Խաղում ենք շախմատ, սովորում ենք քայլերը
  • 14։00-15։00 Միջավայրի խնամք ( ջրում ենք ծաղիկները, բակից հավաքում ենք չորացած տերևները, մաքրում ենք աղբը)
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 համագործակցային նախագիծ բարբառով հեքիաթի ընթերցում
  • 16։00-16։30 Դասասենյակի մաքրում
  • 16։40 — 17:00 Ճանապարհում դեպի տուն

02․03․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  •  Մարզական դադար
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • Հեքիաթի ընթերցում դասարանական ընթերցողական անկյունից
  • Ուրախ ռուսերեն 
  • 12։00-12։30 Ճաշ
  • Մեդիագրագիտություն․ Նկարում և մուտքագրում ենք կատու և մուկ բառերը
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30- 16։00 Հեքիաթաթերապիա
  • 16։15-16։30 Դասասենյակի կարգավորում, մաքրում
  • 16։40 — 17:00 ճանապարհում դեպի տուն

03․03․2022թ․

  • Առավոտյան ըհանուր պարապմունք
  • Աշխատում ենք մոտորիկան զարգացնող թերթիկներով
  • 10:00-10:30   Նախաճաշ
  •  Մարզական դադար
  • «Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատես
  • 12։00-12։30 Ճաշ
  • Հեծանվավարություն
  •  Խաղում ենք շախմատ, սովորում ենք միավորները
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 Միջավայրի խնամք ( ջրում ենք ծաղիկները, բակից հավաքում ենք չորացած տերևները, մաքրում ենք աղբը)
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 համագործակցային նախագիծ
  • 16։00-16։30 Դասասենյակի մաքրում
  • 16։40 — 17:00 Ճանապարհում դեպի տուն

04.02․2022թ

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:20-09։40 Նախաճաշ
  • Քայլք դեպի Արևմտյան դպրոցԼող ծածկած լողավազանում
  • Վերադարձ Արևելյան դպրոց
  • 12։30-13։00 Ճաշ
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 Պատրաստում ենք` սեղանի ինքնաշեն խաղալիք
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Բակային զբոսանք
  • 16։00-16։30 Ճանապարհում դեպի տուն

Հովհաննես Թումանյան Մարտ

ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

«Փետրվարիկ» մեդիատեխնոլոգիական ստուգատես. «Թումանյանական մեդիաայբբենարան»

Այս անգամ ստուգատեսի ընթացքում ստեղծեցինք թումանյանական մեդիաայբբենարան։Սաները փորձեցին ցուցադրել մեկ ամսվա ընթացքում յուրացրած բառերը։Նկարեցինք թումանյանական հերոսներին,որից հետո մուտքագրեցինք բառը և պահպանեցինք նկարը համակարգչում։

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 03․03.2022
Վայր՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ 5֊6 տարեկաններ
Պատասխանատու՝ Սաթեն Քարաջյան, Ալինա Մարզումանյան


Ունկնդրման երաժշտություն՝ Շոպեն
Նպատակը՝  «Ձոն » նախագծի շրջանակներում ստեղծագործել ջրաներկով և ստեղծել մայրիկների դիմանկարների ցուցահանդես

Читать ««Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատես» далее

Փետրվար ամսվա հաշվետվություն

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները ամփոփում են իրենց փետրվար ամիսը։

Աշխատանքային նախագիծ՝

Աշխատանքային նախագիծ 31․01․2022-04․02․2022

Աշխատանքային նախագիծ․ Փետրվարի 7-11

Աշխատանքային նախագիծ․ Փետրվարի 21-25

Читать «Փետրվար ամսվա հաշվետվություն» далее

Բարեկենդանի դիմակներ

Շուտով Բարեկենդանի ծեսն է։ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ մասին պատրաստեցինք դիմակներ։

Մի մասը աշխատում էր գունաներկերով, իսկ մյուս մասը գունավոր թղթերով։ Վերջում ստացանք զարմանալի և զվարճալի դիմակներ։

Թումանյանական ընթերցումներ Արևելյան լանջերին

Այսօր դուրս էինք եկել բակ զբոսնելու, որի ընթացքում նաև զրույց քննարկում ունեցանք գարնան մասին, քանի որ մեզ մոտ շուտով գարուն է գալիս։

Որից հետո 5-6 տարեկանները Արևելյան լանջերին կարդացինք Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները։