Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Հովհաննես Թումանյան Մարտ

ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

«Փետրվարիկ» մեդիատեխնոլոգիական ստուգատես. «Թումանյանական մեդիաայբբենարան»

Այս անգամ ստուգատեսի ընթացքում ստեղծեցինք թումանյանական մեդիաայբբենարան։Սաները փորձեցին ցուցադրել մեկ ամսվա ընթացքում յուրացրած բառերը։Նկարեցինք թումանյանական հերոսներին,որից հետո մուտքագրեցինք բառը և պահպանեցինք նկարը համակարգչում։

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 03․03.2022
Վայր՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ 5֊6 տարեկաններ
Պատասխանատու՝ Սաթեն Քարաջյան, Ալինա Մարզումանյան


Ունկնդրման երաժշտություն՝ Շոպեն
Նպատակը՝  «Ձոն » նախագծի շրջանակներում ստեղծագործել ջրաներկով և ստեղծել մայրիկների դիմանկարների ցուցահանդես

Читать ««Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատես» далее