
Այսօր Իմացումի հրճվանք ծրագրի կրտսերների Փետրվարիկ ստուգատեսն էր։ Տիկին Թամարի օգնությամբ փորձեցինք պատրաստել Հ. Թումանյանի հեքիաթների հերոսներից մի քանիսին։ Տիկնիկները պատրաստել ենք հաստ և բարակ ստվարաթղթից և գունավորել ենք ներկերով։ Նախագիծը կլինի շարունակական, քանի որ դեռ տիկնիկները պետք է ունենան բեմադրություն։