
Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ, հերթական անգամ իրականացրինք միջավայրի խնամք։ Խնամեցինք և մաքրեցինք աղբը, ինչպես նաև առանձնացրեցինք թղթե և պլաստիկե թափոնները աղբից։
Իսկ վերջում բացօթյա միջավայրում միասին համտեսեցինք համեղ թխվածքաբլիթներ։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալ Արևելյիրան դպրոց-պարտեզ
Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ, հերթական անգամ իրականացրինք միջավայրի խնամք։ Խնամեցինք և մաքրեցինք աղբը, ինչպես նաև առանձնացրեցինք թղթե և պլաստիկե թափոնները աղբից։
Իսկ վերջում բացօթյա միջավայրում միասին համտեսեցինք համեղ թխվածքաբլիթներ։
Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների խմբում ածիկացան էր։Ամեն օր կխնամենք,կջրեք ցորենները և կսպասենք փարթամանալուն։Ներկած հավկիթները կշարենք խոտերի մեջ և կզարդարենք զատկական սեղանը։
Այս անգամ, որոշեցինք դուրս գալ բակ և մեզ շրջապատող առարկաները վանկատել, գտնել նրանց մեջ թաքնված տառերը, ինչպես նաև, այդ տառերով կազմենք նոր բառեր։
Այսօր խաղի միջոցով սովորում էինք երկրաչափական պատկերները։ Մեծ ժապավենով նկարում էինք պատկերներ, մնացածը պետք է նույնը նկարեին իրենց թղթի վրա։
Արևելյան դպրոցի 5 տարեկանները ամփոփում են մարտ ամիսը։
Աշխատանքային նախագիծ՝
Աշխատանքային նախագիծ․ 28.02.22-04.03.22
Աշխատանքային նախագիծ․14.03.22-18.03.22
Շաբաթվա աշխատակարգ 21.03.2022-25.03.2022
Շաբաթվա երգ — « Կարկաչա», Օր պար, ճոր պար
Շաբաթվա բանաստեղծությունը ` Ղ. Աղայան “Սագիկ”
Շաբաթվա նախագծերը՝
Աղայան+Ռոդարի ուսումնական նախագիծ
Ժամանակահատվածը՝ մարտի 29 — ապրիլի 20
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Նախագծի նպատակը՝ Ծանոթացում Աղայանի և Ռոդարիի մանկական ստեղծագործություններին
Սագիկ-սագիկ, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես, շուտ մեծանաս,
Ուրախ ապրես, զվարճանաս:
Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:
Քանի որ արձակուրդ էր,այս անգամ ստուգատեսը անցկացրեցինք յուրահատուկ ձևով։Ներկա էր 6 սան։
Դե ինչ հագանք դասարանական շապիկները և անցանք գործի։Ընթերցեցինք “Շփոթ պապը” հեքիաթը,որից հետո քննարկեցինք և փորձեցինք հեքիաթին տալ նոր ավարտ։Արդյունքը՝ ստորև։
Այս անգամ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները, որոշեցին իրենց սովորած բառերը գրել այլընտրանքային տարբերակով, բացօթյա միջավայրում։
Իրենց սովորած բառերը գրեցին և նկարեցին հողի վրա։ Մեր սաները գրելու համար կարող են օգտագործել բազում և հետաքրքիր այլընտրանքային տարբերակներ։