Քանի որ շուտով մարտի 8-ն է այս շաբաթվա մեր ստուգատեսը նվիրեցինք մայրիկներին։Խմբասենյակը վերածեցինք արվեստանոցի և սկսեցինք նկարել մայրիկների դիմանկարները։Գույնե՜ր,գույնե՜ր ինչ գեղեցիկ էին մայրիկները։Աշխատանքը ավարտելուց հետո սաները ինքնուրույն հավաքեցին աշխատանքային սեղանը և դիմանկարները փակցրեցին խմբասենյակում։