Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Ղ. Աղայան “Սագիկ”

Սագիկ-սագիկ, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես, շուտ մեծանաս,
Ուրախ ապրես, զվարճանաս:
Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես

Քանի որ արձակուրդ էր,այս անգամ ստուգատեսը անցկացրեցինք յուրահատուկ ձևով։Ներկա էր 6 սան։

Դե ինչ հագանք դասարանական շապիկները և անցանք գործի։Ընթերցեցինք “Շփոթ պապը” հեքիաթը,որից հետո քննարկեցինք և փորձեցինք հեքիաթին տալ նոր ավարտ։Արդյունքը՝ ստորև։

Բառուսուցում այլընտրանքային տարբերակով

Այս անգամ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները, որոշեցին իրենց սովորած բառերը գրել այլընտրանքային տարբերակով, բացօթյա միջավայրում։

Իրենց սովորած բառերը գրեցին և նկարեցին հողի վրա։ Մեր սաները գրելու համար կարող են օգտագործել բազում և հետաքրքիր այլընտրանքային տարբերակներ։