Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Այլընտրանքային նկարչություն.

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները այսօր հագան իրենց բաճկոները և շտապեցին բակ այլընտրանքային նկարչության։ Որոշեցին խառնել գույները և ստանալ պատկերներ։

Գույների խառնուրդը միմյանց մեջ բավականին հետաքրքրաշարժ է և գեղեցիկ։

Թե ինչպիսի պատկերներ ստացան տեսեք` տեսանյութում։

Ուրախ թվեր

Այսօր Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ ծեփամածիկով պատրաստեցինք ուրախ թվեր։ Իսկ վերջում, որոշեցինք պատրաստել ինքներս մեզ։ Շատ գունեղ և գեղեցիկ թվեր ստացվեց։

Ինքնաշեն խաղ

Այսօր մեր խմբասենյակում ստեղծեցինք ինքնաշեն խաղ (ուրախ մաթեմատիկա), որից հետո բաժանվեցինք խմբերի և սկսեցինք խաղալ։

Խաղի ընթացքում պետք է գտնեինք թվերի զույգերին։

Ուրախ լոտո

Այսօր 5-6 տարեկանները խաղում էին լոտո։ Խաղի ընթացքում նաև սովորում էին տարբերել կենտ և զույգ թվերը։

Այս խաղը օգնում է երեխաներին սովորել՛ թվերը, տարբերել միանիշ և երկնիշ թվերը, ինչպես նաև օգնում է արագ կողմնորոշվել։

Շաբաթվա աշխատակարգ 21.03.2022-25.03.2022

Շաբաթվա երգ — « Կարկաչա», Օր պար, ճոր պար

Շաբաթվա բանաստեղծությունը Ա. Խնկոյան “Գարուն”

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

Շաբաթվա աշխատանքայն նախագծերը՝

«Հեծանիվներով ու ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատես

21․03․2022թ․

  • Առավոտյան   ընդհանուր պարապմունք
  • Ռոդարիական մաթեմատիկա
  • 10:00-10:30  Նախաճաշ
  • Ուրախ անգլերեն՝ Spring-Գարուն
  • Մեդիագրագիտություն․Նկարում և մուտքագրում են զատիկ բառը
  • 12։00-12։30  Ճաշ
  • 12։30-13։00- Լեզվագործունեություն․Ա. Խնկոյան “Գարուն”
  • 13։00-13։30 Հեծանվավարություն
  • 4։00-15։00 Միջավայրի խնամք ( ջրում ենք ծաղիկները, բակից հավաքում ենք չորացած տերևները, մաքրում ենք աղբը)
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 համագործակցային նախագիծ բարբառով հեքիաթի ընթերցում
  • 16։00-16։30 Դասասենյակի մաքրում
  • 16։40 — 17:00 Ճանապարհում դեպի տուն

22․03․2022թ․

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Երաժշտական գործունեություն. « Կարկաչա», Օր պար, ճոր պար
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • Աշխատում ենք ուսումնական թերթիկներով, վանկատում, հեգում։
  • Զրույց-քննարկում հիգիենայի կանոնների մասին
  • Ուրախ ռուսերեն
  • 12։00-12։30 Ճաշ
  • Ոտիկներով պար.փորձ
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30- 16։00 Հեքիաթաթերապիա
  • 16։15-16։30 Դասասենյակի կարգավորում, մաքրում
  • 16։40 — 17:00 ճանապարհում դեպի տուն

23․03․2022թ

  • Առավոտյան   ընդհանուր պարապմունք
  • Երաժշտական գործունեություն. « Կարկաչա», Օր պար, ճոր պար
  • 10:00-10:30  Նախաճաշ
  • Մեդիագրագիտություն.Ամրապնդում ենք զատիկ բառը
  • Ուրախ ռուսերեն
  • 12։00-12։30 Ճաշ
  • Ոտիկներով պար.փորձ
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 Մարզական դադար
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 Մոֆիլմի դիտում, զրույց քնարկում
  • 16։00-16։30 միջավայրի խնամք
  • 16։40 — 17:00 Ճանապարհում դեպի տուն

24.03․2022թ․

25.03․2022թ

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09:20-09։40 Նախաճաշ
  • Քայլք դեպի Արևմտյան դպրոց:Լող ծածկած լողավազանում
  • Վերադարձ Արևելյան դպրոց
  • 12։30-13։00 Ճաշ
  • 13։30-14։00 Հանգստի ժամ
  • 14։00-15։00 Միջավայրի խնամք ( ջրում ենք ծաղիկները, բակից հավաքում ենք չորացած տերևները, մաքրում ենք աղբը)
  • 15։00-15։30 Հետճաշիկ
  • 15։30-16։00 համագործակցային նախագիծ
  • 16։00-16։30 Դասասենյակի մաքրում
  • 16։40 — 17:00 Ճանապարհում դեպի տուն

«Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես

Օրը՝ 24.03.2022
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Արևելյան դպրոցի 5֊6 տարեկանների դասարան-լաբորատորիա կամ ներքին բակ
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատու՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան


Նպատակը՝ Մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:

Читать ««Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատես» далее

«Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես

Այս անգամ,խմբասենյակը վերածելով արվեստանոցի ստուգատեսի ընթացքում պատրաստեցինք ինքնաշեն ուսուցողական խաղեր։Սաները նախապես պատրաստեցին իրենց անհրաժեշտ պարագաները և հետո նոր սկսեցին աշխատել։Պատրաստեցինք մաթեմատիկական խաղեր և բառուսուցմանը վերաբերվող խաղեր։Աշխատանքը ավարտելուց հետո սաները ինքնուրույն հավաքեցին աշխատանքային սեղանը և սկսեցին խաղալ։

«Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝ 17․03․2022
Վայրը՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան

Читать ««Ինքնաշեն ուսուցողական խաղեր». խաղային-տեխնոլոգիական ստուգատես» далее