Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

«Հեծանիվներով ու ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատես

Եվս մեկ հավես ու հետաքրքիր ստուգատես ունեցանք այս շաբաթ։Հագանք մեր դասարանական կարմիր շապիկները, վերցրեցինք ինքնագլորներն ու հեծանիվները և շտապեցինք Արևելյան դպրոցի հարակից մարզադաշտ։ Սկզբում մարզվեցինք, հետո սկսեցինք վարել ինքնագլոր և հեծանիվ։ Իսկ գարնանային արևոտ ու տաք եղանակը է՛լ ավելի ուրախ դարձրեց մեր օրը։