«Գարնանային ֆոտոպլեներ» ստուգատես

Օրը՝ 07.04.2022
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Արևելյան դպրոցի ներքին բակ, արևելյան լանջեր
Պատասխանատուներ` Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Նպատակը՝ Գարնանային ֆոտոպլեների իրականացում, սովորողների լուսանկարելու կարողությունների և հմտությունների դիտարկում

Խնդիրները՝

  • Լուսանկարելու կարողությունների և հմտությունների ներկայացում

Ընթացքը
Մինչ ստուգատեսը սկսելը կխոսենք տարվա եղանակների, գարնան մասին, այնուհետև սովորողները կվերցնեն իրենց ուսումնական գործիքները, և կգնանք բակ: Սովորողները կշրջեն բակում, այգում, կլուսանկարեն այն ամենն, ինչը կապված է գարնան հետ: Երեկոյան ծնողները դասվարի էլ. հասցեին կուղարկեն սովորողների կատարած լուսանկարները:
Պլեների ընթացքում արված լուսանկարները կամփոփվեն դասարանական բլոգում:

Անհրաժեշտ պարագաները՝ ուսումնական պլանշետ, հեռախոս՝լուսանկարելու հնարավորությամբ, թվային ֆոտոխցիկ:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы