
Անվանումը՝ «Զատկի ծես» ուսումնական նախագիծ
Ժամանակահատվածը՝ 11.04_15.04.2022
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝Սաթեն Քարաջյան Ալինա Մարզումանյան
Նպատակը՝ Սովորողներին ծանոթացնել Զատկան ծեսին, խորհուրդներին (ներկած ձու, ձուկ, չամչով փլավ), զատկական ավանդույթներին ու սովորույթներին։
Խնդիրները՝
- բանավոր և գրավոր խոսքի զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
- տեխնոլոգիական գործունեություն
Նախագծի ընթացքն ու նկարագրությունը
Մեդիագրագիտություն
Սովորողները իրենց ուսումնական գործիքների օգնությամբ ստեղծում են իրենց մեդիափաթեթները, ծանոթանում են զատիկ, ձու, ածիկ, ճուտիկ բառերին, մուտքագրում և նկարում են։
Մաթեմատիկա — Զատկական խնդիրներ են հորինում և լուծում ։
Տեխնոլոգիական գործունեություն — պատրաստում ենք ճուտիկներ տիկին Թամարի հետ
Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում, ենթակայքում։