Օրը՝ 22.04.2022
Մեկնումը՝ 11:00, Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի
Վերադարձը՝ 13։30, Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի
Վայրը՝ Թումանյանի անվան այգի
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան,Տաթև Մանվելյան
Օգնականներ՝ Սյուզաննա Սարգսյան
Նպատակը՝
- Քայլք այգում
- Զատկածեսի իրականացում
- Զատկական երգերի, պարերգերի կատարում,տարածում
- Թումանյանական, աղայանական ընթերցումներ
- Զատկական ձվախաղեր
Խնդիրները՝
- Ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում
- Բնապահպանական նախագծի իրականացում՝ շրջակա միջավայրի խնամք
- Բանավոր խոսքի զարգացում՝ տեղանքն ուսումնասիրելու և տեսածը վերապատմելու կարողության ձևավորում (նկարագրել տեսածը՝ գարնանային բնության նկարագրություն)
Նախագծի ընթացք
- Մեկնում
- Քայլք այգում
- Զատկածեսի իրականացում, երգերի, պարերգերի կատարում, ընթերցումներ
- Ձվախաղեր, ձու կոտրոցի-ձվակռիվ
- Ընդմիջում
- Վերադարձ
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Զատկական ներկած ձվիկներ, զատկական քաղցրավենիք
- Ջուր-ջրաման-թերմոս
- Արևապաշտպան գլխարկ
- Ախտահանիչ միջոցներ, թաց և չոր անձեռոցիկ
- Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։