
Ուրբաթ օրը Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները անցկացրեցին բացօթյա պարապմունք Թումոյի այգում։Ընկեր Տաթևի հետ միասին երգեցինք զատկական երգեր,պարեցինք ազգային պարերից՝ Թամզարան,խաղացինք ձվախաղեր,որից հետո նստեցինք խոտերի վրա և համտեսեցինք զատկական համեղ քաղցրավենիքներ։Սաները գոհ ու տպավորված վերադարձան դպրոց։Իսկ ես խոստացա,որ շուտով կրկին կճամփորդենք։