Ծեսն իրականացնել բացօթյա:
Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց: Այս տարի այն նշվելու է մայիսի 27-ին, Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծերով կճամփորդեն դեպի Աշտարակի «Ջրաղաց»:
Օրը՝ 25.05.2022թ.
Ժամը՝ 09:30-13:00
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Երաժշտության ուսուցիչ՝ Մարինե Մկրտչյան
Անհրաժեշտ նյութեր՝ Անհատական ճամփորդական ուսապարկ՝ լի անհրաժեշտ պարագաներով:
Հիգիենայի կանոնների պահպանում — Յուրաքանչյուր սովորող իր հետ ունենում է խոնավ և չոր անձեռոցիկ, իսկ պատասխանտուները՝ սպիրտային հիմքով ախտահանող միջոց:
Նախապատրաստական փուլ՝ Վերհիշել ճամփորդական կանոնները
Երթուղին՝ ՀԱԹ — Աջափնյակ — Քասախ — Պռոշյան — Աշտարակ
Նպատակը՝
- Համբարձում ազգային ծեսի իրականացում, ներկայացում, ծիսական-երաժշտական, ճամփորդական ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:
Խնդիրները՝
- Ճամփորդական կարողությունների զարգացում, ներկայացում .
- Խաղային-երաժշտական կարողությունների զարգացում, ներկայացում.
- Խմբով աշխատելու- ճամփորդելու կարողությունների զարգացում, ներկայացում.
- Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում:
Ընթացքը՝
Ծեսին նախապատրաստվելիս՝
- սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր` Վիճակի երգ,Հե՛յ, իմ նազան՛ իմ նազան,Ա՜յ, արևը, արևը և պարերգեր, պարեր:
- սովորել պատրաստել Վիճակի տիկնիկ
- սովորել պսակ հյուսելու տարբերակներ
- որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը
Ճամփորդող սեբաստացի կամ ճամփորդությանը նախապատրաստվելիս՝
Ընտանեկան դպրոցներում սովորողները նույնպես սկսում են նախապատրաստվել ճամփորդությանը: Իրականացնում են հետևյալ նախագծերը՝
- Իմ ճամփորդական ուսապարկը
- Ճամփորդական բրդուճներ
Սովորողը կարող է ընտրել: Ընտանեկան դպրոցում պատրաստում են տեսանյութեր, որոնց ընթացքում սովորողը պատմում-ներկայացնում է, թե ինչ է անհրաժեշտ ունենալ ուսապարկում ճամփորդության մեկնելիս: Որպես առանձին տեսանյութ կամ շարունակություն՝կարող են պատմել-ներկայացնել, թե ինչպես են պաատրաստում իրենց բրդուճները….
Ճամփորդությունն իրականացվող քայլաշարը՝
- Քայլք /Աշտարակ գյուղ, կամրջից քայլքով դեպի Աշտարակի ջրաղաց/
- Միասնական նախաճաշ
- Ծեսի իրականացում
- Քայլքով անցում դեպի Սուրբ Կարմրավոր եկեղեցի
Սովորողներն ուսապարկում պետք է ունենան.
- արևապաշտպան գլխարկ
- ջուր
- խոնավ և չոր անձեռոցիկ
- ալկոգել
- աղբի տոպրակ, ձեռնոց
- Բրդուճներ, անվտանգ սնունդ
Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում: