Խնդիրը հետևյալն էր. Պետք է փորձեինք ցատկել պարան՝ միաժամանակ ընթերցելով աղայանական և թումանյանական ստեղծագործություններ։Խաղին միացան նաև դաստիարակները։
Բացօթյա նկարչական պլեներ

Մեզ մոտ այսօր բացօթյա նկարչական պլեներ էր։ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները այս անգամ, որոշել էին նկարել գարունը իր ողջ հմայքով։
«Գարնանային ֆոտոպլեներ» ստուգատես
Օրը՝ 07.04.2022
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Վայրը՝ Արևելյան դպրոցի ներքին բակ, արևելյան լանջեր
Պատասխանատուներ` Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Նպատակը՝ Գարնանային ֆոտոպլեների իրականացում, սովորողների լուսանկարելու կարողությունների և հմտությունների դիտարկում
Խնդիրները՝
- Լուսանկարելու կարողությունների և հմտությունների ներկայացում
Ընթացքը
Մինչ ստուգատեսը սկսելը կխոսենք տարվա եղանակների, գարնան մասին, այնուհետև սովորողները կվերցնեն իրենց ուսումնական գործիքները, և կգնանք բակ: Սովորողները կշրջեն բակում, այգում, կլուսանկարեն այն ամենն, ինչը կապված է գարնան հետ: Երեկոյան ծնողները դասվարի էլ. հասցեին կուղարկեն սովորողների կատարած լուսանկարները:
Պլեների ընթացքում արված լուսանկարները կամփոփվեն դասարանական բլոգում:
Անհրաժեշտ պարագաները՝ ուսումնական պլանշետ, հեռախոս՝լուսանկարելու հնարավորությամբ, թվային ֆոտոխցիկ:
Աղայանական ընթերցումներ

Այսօր մեծն բանաստեղծ Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է։
Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները բացօթյա միջավայրում ընթերցում են Աղայանական և Թումանյանական ստեղծագործությունները։
Աշխատանքային նախագիծ՝ 04-08․04․2022թ․
Շաբաթվա երգ՝ Զատկական երգերի փաթեթ
- «Գարնանային ֆոտոպլեներ» Ապրիլիկ
- Աղայան+Ռոդարի ուսումնական նախագիծ
Շաբաթվա հեքիաթը՝ Ղ. Աղայան “Երկու այծ”
Ղ․ Աղայան Երկու այծ
Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի
գետակի վրա:
Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ
կանգներ և մյուսին ճանապարհ տար:
— Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը:
— Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը:
— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
— Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ
կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:
3-րդ ուսումնական շրջան. Աշխատաժամանակ
Անհատական աշխատաժամանակ
«Հեծանիվներով ու ինքնագլորներով» բացօթյա մարզական ստուգատես

Եվս մեկ հավես ու հետաքրքիր ստուգատես ունեցանք այս շաբաթ։Հագանք մեր դասարանական կարմիր շապիկները, վերցրեցինք ինքնագլորներն ու հեծանիվները և շտապեցինք Արևելյան դպրոցի հարակից մարզադաշտ։ Սկզբում մարզվեցինք, հետո սկսեցինք վարել ինքնագլոր և հեծանիվ։ Իսկ գարնանային արևոտ ու տաք եղանակը է՛լ ավելի ուրախ դարձրեց մեր օրը։