
Առավոտյան նախաճաշեցինք, վերցրեցինք մեր ինքնագլորները և ճամփա ընկանք։Շատ գնացինք թե քիչ ինքներս էլ չզգացինք,քանի որ վայելում էինք ինքնագլոր վարելու հաճույքը։Հասնելուն պես, նախ մարզվեցինք,կատարեցինք շնչառական վարժություններ,որից հետո նոր սկսեցինք իրական ինքնագլորաերթը։Շաա՜աատ հավես էր ։Դե իսկ ճանապարհին մեր մեծ խումբը նկատելով`ծաղկավաճառները անտարբեր չկարողացան անցնել և գեղեցիկ ծաղիկներ նվիրեցին իմ աղջիկներին։