
Օրը՝ .05.2022
Ժամը՝ 10։15-13։00
Մեկնում դպրոցից՝ 10։15
Վերադարձ՝ 13։00
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սաթեն Քարաջյան,Ալինա Մարզումանյան
Անցկացման վայրը՝ Թումոյի այգի, հասցե՝ 13 Հալաբյան փողոց
Նպատակը՝ ինքնագլորներով աշխատելու հմտությունների գնահատում, մարզառոդարիական խաղերի կազմակերպում ։
Խնդիրները՝
- Ռոդարիական խաղերի զարգացում
- ինքնագլորներով մարզվելու հմտությունների զարգացում
- մարզական գույքից օգտվելու կարողության գնահատում
Անհրաժեշտ մարզագույք՝ ինքնագլորներ (մեծ և փոքր), կանգնակներ, օղակներ, պարաններ, գնդակ։
Հիգիենայի կանոնների պահպանում — Յուրաքանչյուր սովորող իր հետ ունենում է խոնավ և չոր անձեռոցիկ, իսկ պատասխանտուները՝ սպիրտային հիմքով ախտահանող միջոց:
Անհրաժեշտ պարագաներ
- մարզական հագուստ, մարզական կոշիկներ, արևապաշտպան գլխարկ
- ուսապարկ
- թեթև բրդուճներ՝ առանց նրբերշիկի, երշիկի և ձվի,
- քաղցրավենիք՝ առանց կրեմի
- շշով ջուր
- աղբի տոպրակ և մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- չոր և խոնավ անձեռոցիկներ
Նախապատրաստական փուլ՝
- Անդրադառնալ ճամփորդական կանոններին,
- սովորողի ճամփորդական պայուսակ, պարունակություն
- անվտանգության կանոններ
Նկարագրություն․Սկսում ենք նախավարժանքով։ Սովորողները կանգնում են շրջանով, կատարում վարժություններ, որոնք ցույց կտա շրջանի կենտրոնում կանգնած ընկերը։ Իսկ հետո սովորողները և դասավանդողները ցուցադրում են իրենց ինքնագլորներ վարելու հմտությունները, կազմակերպում մարզառոդարիական տարբեր խաղեր։ Ավարտելուց հետո սովորողները հավաքում են մարզագույքը, ախտահանում ձեռքերը, նախաճաշում։
Ռոդարիական խաղերի փաթեթ
Խաղ 1․ Երկու սովորող ինքնագլորներով հասնում են կանգնակի մոտ, թողնում ինքնագլորը, զամբյուղից վերցնում երկու փոքր գնդակ , վազքով տանում և ամրացնում են ծառին ամրացրած օղակին։
Անհրաժեշտ պարագաներ՝ փոքր գնդակներ, երկու օղակ, ինքնագլոր։
Խաղ 2․Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Երկու մասնակից կանգնում են թիկունքով, փորձում են իրենց մեջտեղում պահած գնդակը (կամ փուչիկը), առանց գետնին գցելու, հասցնել օղակին:
Անհրաժեշտ պարագաներ՝ գնդակներ, օղակներ։
Խաղ 3․ Պահի՛ր գնդակը․Մասնակիցները պառկում են շրջանաձև, ոտքերով փորձում են մեծ գնդակը առանց գետնին գցելու իրար փոխանցել:
Անհրաժեշտ պարագաներ՝ գնդակներ։
Արդյունքը կամփոփվի դասարանական բլոգներում , ենթակայքում։